«Շալկե»-ի հարձակվող Ռաուլ Գոնսալեսը անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Վալենսիա»-ի հետ հանդիպմանը: Ռաուլը բոլորից լավ գիտի ինչպես գրավել «Վալենսիա»-ի դարպասը. իսպանացի ռմբարկուն «Չղջիկներ»-ի դեմ անցկացրած 25 հանդիպումներում դարձել է 13 գոլի հեղինակ, այդ թվում` 1999-2000 թ.թ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Միշտ շատ հաճելի է վերադառնալ Իսպանիա: Ինձ դուր է գալիս խաղալ «Մեստալիա»-ում, բայց այս անգամ չափազանց դժվար է լինելու: «Վալենսիա»-ն գերազանց խաղ է ցուցադրում և մեր դիմակայությունում ֆավորիտներ չկան»,- Ռաուլի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: