Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ՝ նրանց հետ քննարկելով մի շարք առաջնահերթ ու կարևոր նշանակության հարցեր։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանն անդրադարձել է Մարտունի համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներին, ընդերքօգտագործման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների իրականացման, գործող աղբավայրերի կառավարման, հիմնանորոգման կամ կառուցման փուլերում գտնվող մանկապարտեզների շահագործման ժամկետների, ավարտված շինարարությունների երաշխիքային ժամկետների դիտարկման, սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման, շարժական գույքի բազաների ճշգրտման, դպրոցաշինության, ճանապարհաշինության, ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին։

Մարզպետը հորդորել է համայնքի ղեկավարին ու բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ քննարկվող հարցերի կարգավորման ուղղությամբ լինել հետևողական, համագործակցված աշխատանք տանել Գեղարքունիքի մարզպետարանի, այլ գերատեսչությունների ու պատկան մարմինների հետ։

«Վարչական ղեկավարները բոլոր ոլորտներում պետք է ցուցաբերեն անհրաժեշտ պատասխանատվություն ու հետևողականություն, մշտապես շփվեն բնակչության հետ, ամեն օր գտնվեն իրենց բնակավայրերի շինհրապարակներում, դպրոցներում, բուժհիմնարկերում, վեր հանեն նկատվող թերությունները, արձանագրեն առաջ քաշված հիմնախնդիրները՝ համայնքապետարանում ու մարզպետարանում դրանք քննարկման նյութ դարձնելու նպատակով։ Նախորդ տարվա ընթացքում Մարտունի համայնքում մեծածավալ շինարարություն է իրականացվել, ձեռքբերումներ արձանագրվել են նաև կենսագործունեության այլ ոլորտներում։ Մեզ այս տարի ևս բավականին ընդգրկուն, պարտավորեցնող աշխատանքներ են սպասում, որոնց իրականացման համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը։ Հավատացած եմ, որ 2024 թվականը ևս կկարողանանք փակել գոհացուցիչ արդյունքներով ու նշանակալի ձեռքբերումներով»,-խորհրդակցությունն ամփոփել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները հանդես են եկել մի շարք առաջարկներով ու հարցադրումներով, որոնց շուրջ մարզպետի կողմից տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում