Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են

Մենք կարող ենք Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ կամուրջ լինել: Մենք այստեղ ենք, որպեսզի Եվրամիությանը ներկայացնենք Ադրբեջանում իրավիճակի օբյեկտիվ պատկերը,- Ադրբեջանի նախագահի հետ նախ դեմ առ դեմ, ապա պատվիրակությունների կազմով բանակցություններից հետո հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Այդ այցի նախօրեին միջազգային մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սլովակիան Ադրբեջանին «յոթանասուն միավոր ինքնագնաց հրետանային միջոցներ կվաճառի»: Սլովակիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսին Իլհամ Ալիեւը հրապարակայնացրել է, որ կողմերի միջեւ ստորագրվել է «ռազմական եւ համատեղ ռազաարդյունաբերական համագործակցության մասին համաձայնագիր»:

Սլովակիան եւ Ադրբեջանը ձեռնամուխ կլինեն ռազաարդյունաբերական համատեղ արտադրության կազմակերպմանը: Սլովակիան իր վրա է վերցրել Աղդամի շրջանի Բաշ-Գարվենդ գյուղի վերակառուցման սպասարկումը: Խոսքն, ինչպես Իլհամ Ալիեւն է ձեւակերպել, այսպես կոչված «խելացի գյուղի» կառուցման մասին է: Բացառված չէ, որ դրանով էլ կմեկնարկի ռազաարդյունաբերության բնագավառում երկու երկրների համագործակցությունը: Ուշագրավ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ Սլովակիայի վարչապետը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որտեղ ճգնաժամի պատճառ է համարել «ուկրաինական ֆաշզիմի սանձարձակությունը» եւ «ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ընդլայնումը»:

Ռոբերտ Ֆիցոն, ինչպես բաց աղբյուրներն են փաստում, քաղաքական գործունեությունն սկսել է որպես դեռեւս միասնական երկրի՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ, այնուհետեւ գլխավորել է սլովակիական «Ժողովրդավար ձախերի» կուսակցությունը: Ի վերջո հանգրվանել է ձախ-ազգայնականների ճամբարում եւ հիմնադրել «Ուղղությունը՝ սոցիալական ժողովրդավարություն» կուսակցությունը: Սլովակիայի վարչապետի պաշտոնը նա երրորդ անգամ ստանձնել է անցյալ նոյեմբերի 25-ին: Քաղաքական սուր տարաձայնություններ ունի Սլովակիայի նախագահի հետ: Վերջինս վարչապետին քննադատում է ազատականությունը «սահմանափակելու ձգտումների եւ ռուսամետ արտաքին քաղաքականություն որդեգրելու համար»:

Փաստացի ի դեմս Սլովակիայի, Ադրբեջանը Եվրամիության հետ երկխոսության գործընթացում ձեռք է բերել երկրորդ դաշնակցին՝ Հունգարիայի վարչապետ Օրբանից հետո: Ռոբերտ Ֆիցոյի ակնարկը, որ Եվրամիությունում կներկայացնի Ադրբեջանի օբյեկտիվ պատկերը, աջակցություն է Իլհամ Ալիեւի ավտորիտարիզմին: Ինչ վերաբերում է ռազմական եւ ռազաարդյունաբերության ոլորտում համագործակցությանը, ապա Սլովակիան միակը չէ: Նման համաձայնագրեր Ադրբեջանը կնքել է նաեւ Իտալիայի եւ Սերբիայի հետ, որ թեեւ ԵՄ անդամ չէ, բայց Եվրոպայի քաղաքական կյանքում ամենեւին էլ երկրորդական դերակատար չէ:

Ստացվում է, որ Եվրոպայում Ռուսաստանի «քաղաքական ռեսուրսը»՝ ի դեմս Հունգարիայի, Սլովակիայի, Սերբիայի, որոշակի առումով նաեւ Իտալիայի, նաեւ «ադրբեջանական է»: Ո՞վ է կորելացնում գործընթացը: Թերեւս ճիշտ կլինի ենթադրել, որ այդ երկրների հետ հարաբերություններում Մոսկվան եւ Բաքուն փոխլրացնում են միմյանց: Սպառազինությունների բնագավառում Ադրբեջանի երկու հիմնական գործընկերները՝ Ռուսաստանը եւ Իսրայելը, պատերազմի մեջ են, Ադրբեջանի պահանջները լրացնել չեն կարող գոնե այս փուլում: Օգնության են հասնում Սերբիան, Իտալիան եւ Սլովենիան:

Իսկ թե ինչու Հարավային Կովկասում նոր պատերազմը բացառելու հրապարակային քարոզչությամբ հանդես եկող Իլհամ Ալիեւը հարձակողական սպառազինություններ է ձեռք բերում, եւ Մոսկվան որեւէ կերպ չի անդրադառնում տարածաշրջանային միլիտարիզացիայի այդ քաղաքականությանը՝ մնում է գուշակել, թե ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ադրբեջանը: Դա բավական բարդ խնդիր է: Պարզունակ կլիներ դատել, թե Բաքուն տարեկան մոտ չորս միլիարդ դոլարի զուտ ռազմական ծախսեր է անում, որից մեկուկեսը՝ միայն ռազաարդյունաբերական համալիրը զարգացնելու համար, որպեսզի միայն Հայաստանի դեմ պատերազմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում