«Խիմկի»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը: Մարզչի օգնականը կլինի «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Իլյա Ցիմբալարը: Մինչև նոր պաշտոնին անցնելը հայազգի մասնագետը հիմնականում աշխատել է կանանց թիմերի հետ («Էներգիա», «Լադյա», «Զվեզդա 2005»), որից հետո աշխատել է «Նիժնի Նովգորոդ» թիմում, որպես գլխավոր մարզչի օգնական:
Մերձմոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Գորոդնիչուկը կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է նոր մարզչի ընտրությունը: «Մեզ դուր եկան Գրիգորյանի հայացքները ֆուտբոլի հանդեպ, նրա նպատակասլացությունը և «Նիժնի Նովգորոդ-ում աշխատանքի արդյունքները»: