Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է իր կազմում տեսնել «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշին: Կատալոնացիների աջ պաշտպանը աշխատավարձի հարցում չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ ակուբի ղեկավարության հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 22 մլն. եվրո: Հիշեցնենք, որ մինչ այդ Բրազիլիայի հավաքականի խաղացողով հետաքրքրված էր նաև մանչեսթերյան մյուս ակումբը` «Սիթի»-ն: