Իսպանական «Marca» պարբերականից տեղեկանում ենք, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է հերթական գերխոշոր գնումը կատարել: Ակումբի ղեկավարության ներկայացուցչի խոսքով «Սիթի»-ն պատրաստ է «Բարսելոնա»-ին 100 մլն եվրո առաջարկել Անդրես Ինիեստաի համար: «Ինիեստան «Բարսելոնա»-ի անբաժան մասնիկն է, բայց դա դեռ չի նշանակում, որ կատալոնական ակումբը չի քննարկի մեր լավ առաջարկը: «Բարսա»-ի ֆինանսական վիճակը կարող է ստիպել ակումբի նախագահին չհրաժարվել «Սիթի»-ի առաջարկից»: