Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն, ով ներկայումս գլխավորում է Անգլիայի ազգային հավաքականը, իսպանական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում խոսել է «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի մասին.
«Ներկայիս «Ռեալ»-ը հոգեբանության և տրամադրվածության առումով ինձ հիշեցնում է իմ թիմին: «Ռեալ»-ում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ, և այդ տրամադրվածությունը նրանց շատ կօգնի: «Բարսելոնան» նույնպես հզոր է, բայց իմ կարծիքով՝ այդ թիմում մոտիվացիայի պակաս կա: Նախկինում նրանք հակառակորդների վրա մեծ ճնշում էին գործադրում և արագ խլում էին գնդակը, իսկ հիմա այլ պատկեր է»: