Ծանրամարտի Փարիզի 2011 թ. Աշխարհի առաջնությունում մեր ընտրանուց առաջինը մրցապայքարի մեջ մտավ 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը:
Մեր մարզուհին երկամարտի 168 կգ արդյունքով (75+83) գրավեց 25-րդ տեղը: Առաջին հորիզոնականում էր Ղազախստանի ներկայացուցչուհի Զուլֆիա Չինշանլոն` երկամարտի 227 կգ արդյունքով, երկրորդ տեղում էր փորձառու թուրք ծանրորդուհի Էյլին Դասդելենը` 219 կգ, իսկ լավագույն եռյակը եզրափակեց չինացի Ջինգ Ջինը` 214 կգ արդյունքով: