Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրում տղամարդկանց անհաջող ելույթից հետո ուրախություն պարգևեց կանանց հավաքականը` 2.5:1.5 հաշվով հաղթանակ տանելով Խորվաթիայի ընտրանու նկատմամբ: Կրկին փայլեց թիմի առաջատարը` Էլինա Դանիելյանը, ում անձնական հաղթանակը հաջողություն պարգևեց ամբողջ թիմին.
Հայաստան – Խորվաթիա` 2.5:1.5
Էլինա Դանիելյան – Վալենտինա Գոլուբենկո՝ 1:0
Լիլիթ Մկրտչյան – Բորկա Ֆրանցիսկովիչ՝ ½:1/2
Լիլիթ Գալոյան – Մարիանա Մեդիչ՝ ½:1/2
Մարիա Կուրսովա – Քրիստինա Սարիչ՝ ½:1/2