NBA-ի 50 խաղացողներ իրավաբանների հետ քննարկել են արհմիությանը լիցենզիայից զրկելու հարցը: Այս քայլի միջոցով բասկետբոլիստները ցանկանում են ճնշում գործադրել ակումբների սեփականատերերի վրա, որպեսզի եկամուտների բաշխման հարցում հասնեն ընդունելի տարբերակի:
«Բասկետբոլիստները ուղղակի ցանկանուն են իմանալ, թե ինչ կերպ իրենք կարող են ճնշում գործադրել: Եթե բանակցությունների նոր փուլի արդյունքում խաղացողներին չհատկացվի լիգայի եկամտի 52%-ը, ապա նրանք լուրջ քայլեր կձեռնարկեն»,- հաղորդել է քննարկմանը մասնակից իրավաբաններից մեկը: