Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության տղամարդկանց մրցապայքարի 2-րդ տուրի շրջանակներում այսօր` նոյեմբերի 4-ին, տեղի կունենա Հայաստան – Ադրբեջան մրցավեճը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին առաջին տուրում հաղթանակ տարավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ` 3.5:0.5 հաշվով, իսկ ադրբեջանցիները 2.5:1.5 հաշվով հաղթեցին իտալացիներին: Հայտնի են դարձել մրցավեճի զույգերը.
Լևոն Արոնյան – Թեյմուր Ռաջաբով,
Սերգեյ Մովսիսյան – Վուգար Գաշիմով,
Վլադիմիր Հակոբյան – Շախրիար Մամեդյարով,
Գաբրիել Սարգսյան – Գադիր Հուսեյնով։