2009 թ. «Ֆլամենգո»-ի կազմում Բրազիլիայի չեմպիոն դարձած Բրունո Ֆերնանդեշին դատապարտել են 4.5 տարվա ազատազրկման: Associated Press-ի հաղորդմամբ՝ դարպասապահը առևանգել է իր նախկին ընկերուհուն և ստիպել վերջինիս աբորտ անել: Հետաքննությունը պարզել է, որ 2009 թ. հոկտեմբերին Բրունոն առևանգել է Էլիզա Սամուդիոյին և տարել իր ամառանոց, որտեղ էլ փորձել է բռնի ուժի միջոցով ստիպել Էլիզային ազատվել երեխայից: Մինչդեռ Էլիզան, ի վերջո, երեխային լույս աշխարհ է բերել: Դարպասապահը մինչև հիմա մնում է գլխավոր կասկածյալը Սամուդիոյի սպանության գործով: 25-ամյա կնոջ դին դեռ չի հայտնաբերվել: Քննիչների կարծիքով, Բրունոն խեղդամահ է արել նրան, մասնատել դին և կերակրել շներին: