«Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, թե իբր իրեն բավարարում են ներաձուրիների ցուցադրած արդյունքները՝ չնայած այն հանգամանքին, որ «Ինտեր»-ը այս մրցաշրջանի սկիզբը ուղղակի ձախողեց: Մորատին նշել է, որ թիմի խաղը 10 բալային համակարգում ինքը գնահատում է 6.5 միավոր, իսկ ահա թիմային աշխարհի առաջնության հաղթանակի դեպքում այդ գնահատականը կբարձրանա 3 միավորով: Նա նաև գոհ է մնացել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքից: Սակայն պարզ երևում է, որ Մորատին պարզապես արդարանում է իր սխալ որոշումների համար: Առաջին հերթին նա սխալ ընտրություն կատարեց գլխավոր մարզչի ընտրության ժամանակ: Հետո էլ ամառային տրանսֆերների ժամանակ թիմը չհամալրեց բարձրակարգ ֆուտբոլիստներով, որի պատճառով էլ անցյալ տարվա Եվրոպայի լավագույն ակումբը` «Ինտեր»-ը, հայտնվել է շատ ծանր վիճակում: Բազմաթիվ վնասվածքների պատճառով թիմը ցուցադրում է անհաջող խաղ: