Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականն առաջին հաջողությունը գրանցեց: 64կգ քաշային կարգում հանդես եկող վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը 17:11 հաշվով պարտության մատնեց գերմանացի Դավիդ Մյուլլերին և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
1/8 եզրափակիչի ուղեգրի համար Հրաչիկը կպայքարի Չեխիայի ներկայացուցիչ Զդենեկ Խլադեկի հետ, ով իր հերթին նույն 17:11 հաշվով առավելության հասավ թայլանդցի Վութիքալ Մասուկի նկատմամբ: