Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ «Արթուր Սողմոնյանը հանդես կգա մի շարք հայտարարություններով, նաև գնահատական կտա ՀՖՖ ներկայիս ղեկավարության գործունեությանը իրենց պաշտոնավարման ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։ Վերջինս ելույթ էր ունենում Երևանի «Ուրարտու» ակումբում, սակայն օրեր առաջ հայատարարել էր նաև կարիերան ավարտելու մասին։

«Շատ բարդ էր կայացնել այս որոշումը։ Բայց 29 տարուց և 8 վիրահատություններից հետո որոշեցի ավարտել այն։ Կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել է դեռևս 2014 թվականին, ծնկի 3-րդ խաչաձև վնասվածքից հետո։ Ես հետո վերադարձա խաղադաշտ, բայց այլևս այն Օզբիլիսը չէր։ Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ։ Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է։ Միշտ ասել եմ, որ կարիերայիս ավարտից հետո ուզում եմ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կձգտեմ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,- լրագրողների հետ հանդիպման ասել էր Օզբիլիսը։ Նշենք, որ ՀՖՖ-ի նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 23 էր։ Բացի Օզբիլիսից ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին կմասնակցի նաև ֆուտբոլային կառույցի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ նախագահի պաշտոնին հավակնում է նաև ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։ Մինչև վերջին պահը քննարկվել է նաև «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանի թեկնածությունը։ Ինչևէ, թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետից հետո կարող ենք արձանագրել, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունները լինելու են ոչ մրցակցային։ Այո Արաս Օզբիլիսը սիրված ֆուտբոլիստ է և հեղինակություն է վայելում հայկական ֆուտբոլային ընտանիքում, բայց․․․։

Կարծում ենք պարզ է, որ Օզբիլիսը այսօր չունի բավարար ռեսուրս և լծակներ առաջիկա ընտրություններում ՀՖՖ գործող նախագահին ձեռնոց նետելու համար։ Ավելի ստույգ, ՀՖՖ-ի անդամ կազմակերպությունները ճնշող մեծամասնությունը աջակցում է Մելիքբեկյանին։ Հավանաբար հենց այս իրողությունը հաշվի առնելով Արթուր Սողոմոնյանը որոշում է կայացրել չմասնակցել ընտրապայքարին։ Վերջին շրջանում հայկական ֆուտբոլում ձևավորվել է ընդդիմադիր բևեռ ի դեմս «Փյունիկ» ակումբի և Արթուր Սողոմոնյանի։ Արդեն մի քանի տարի կողմերի միջև ընթանում է բավական սուր հակամարտություն, որը սակայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Արթուր Սողոմոնյանի մասնակցությունը էապես կմեծացներ ընտրությունների կարևորությունը։ Սողոմոնյանը երկար տարիներ լուրջ ներդրեումներ կատարելով էապես նպաստել է «Փյունիկի» առաջխաղացմանը այն դարձնելով հայկական ակումբային ֆուտբոլի բրենդը։ Այսօր սակայն մենք դեռևս չենք հասել այն մակարդակին, որը թույլ կտար անցկացնել բոլոր առումներով թափանցիկ և մրցակցային ընտրություններ։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին «Փյունիկ»-ՀՖՖ հակամարտությունը համենայն դեպս չի ավարտվի։ Ինչ վերաբերվում է ՀՖՖ-ի գործող նախագահին ապա նրա կատարած աշխատանքից կարելի է առանձնացնել թերևս ազգային թիմի սելեկցիան։ Ավելի ստույգ ֆեդերացիային հաջողվել է Հայաստանի հավաքականն ուժեղացնել արտերկում ելույթ ունեցող հայազգի ֆուտբոլիստներով ինչպիսիք են Լուկաս Սելարայանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Գերոգի Հարությունյանը, Էդգար Սևիկյանը և էլի մի շարք ֆուտբոլիստներ, որոնց մի մասը ելույթ է ունենում երիտսադրական հավաքականում։ Կարելի է դրական համարել ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակումը։

Ինչ վերաբերվում է մանկապատանեկան ֆուտբոլին, ապա այս մասին նույնիսկ խոսելն ուղղակի ամոթ է։ Մանկապատանեկան ֆուտբոլում տիրող վիճակի մասին խոսում են արդյունքները որոնք գրանցել և գրանցում են մեր երիտասարդական և պատանեկան հավաքականները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում