Tuesday, 06 06 2023
Պետրակովի ցուցակը․ Ինչու ուկրաինացի մասնագետը փոխեց որոշումը․․․
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ

Խուսափել «աղետից»․ Ով է Բրազիլիայում ելույթ ունեցող հայ դարպասապահը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է գնդակներ բաց թողնել դարպասապահների խայտառակ խաղի պատճառով։ Կիպրոսի դեմ ընկերական մրցավեճում հյուրերին գոլ նվիրեց «Փյունիկի» ներկայացուցիչ Ստանիսլավ Բուչնևը։ Վերջինս մանկական սխալ էր բաց թողել նաև 2020 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ խաղում։ Այս դարպասապահը ազգային թիմում անց կացնելով 4 հանդիպում թույլ է տվել երկու անթույլատրելի սխալ։ Կարելի՞ է արդյոք Բուչնևի հետ հույսեր կապել։ Պատասխանը կարծում ենք՝ պարզ է։ Կարելի՞ է արդյոք հույսեր կապել Թուրքիայի դեմ խաղում Հայաստանի դարպասը պաշտպանած Արսեն Բեգլարյանի հետ։ Այս դեպքում ևս պատասխանը պարզ է։ Բուչնևը և Բեգլարյանը նույնիսկ կեցվածքով և շարժումներով նման չեն դարպասապահի։ Նման որակի խաղացողներով ամոթ է այսպես ասած մարդամեջ դուրս գալը։ ՈւԵՖԱ-ի անդամ որևէ հավաքական դժվար թե ունենա դարպասապահ, որը խայտառակ սխլաներով կտապալի թիմին։

Կիպրոսի դեմ խաղին հաջորդած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալլեքսանդր Պետրակովն անդրադառնալով «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչին և «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչ Վսեվոլոդ Երմակովին ազգային թիմ ներգավելուն հեռանկարին ասել էր․«Չանչարևիչն արդեն 34 տարեկան է, իսկ ինչ վերաբերում է Երմակովին, պետք է սպասենք մինչև հունիս, որպեսզի հասկանանք այդ հարցի պատասխանը։ Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք: Պարզապես օվկիանոսից այն կողմ հանդես եկող ֆուտբոլիստների հետ կապված որոշակի դժվարություններ կան: Նա կարող է հանդես գալ Բրազիլիայի Մ20 հավաքականում։ Բայց, ամեն դեպքում, պետք է փորձենք ներգրավել այդ դարպասապահին»։ Ով է Բրազիլիայում ելույթ ունեցող հայ դարպասապահը։ «Առաջին լրատվականի» տեղեկություններով խոսքը «Գրեմիոյի» երիտասարդական թիմում ելույթ ունեցող Արթուր Կոնեղլյանի մասին է։ Վերջինս ծնվել է Բրազիլիայում հասկանը 180 սմ է, «Գրեմիո» ակումբի սան է։ Ընթացիկ առաջնությունում Կոնղելյանն անց է կացրել 9 հանդիպում։ Այս ֆուտբոլիստի մասին տեղեկությունները քիչ են։ Բայց ասել, որ Կոնղելյանին հավաքական բերելով դարպասապահի հետ կապված խնդիրը կլուծի միանգամայն ճիշտ չի լինի։ Սկսենք նրանից, որ ազգային թիմի հանդիպումներին Բրազիլիայից Հայաստան ժամանելը խնդրահարույց է։

Արգենտինայում ելույթ ունեցող Նորբերտո Բալեկյանը բազմիցս է խնդիրների առաջ կանգնել։ Ամենաթարմ օրինակը, որ Բալեկյանն ինչպես նաև ԱՄՆ-ում ելույթ ունեցող Լուկաս Սելարայանը ժամանակից շուտ լքեցին հավաքականի ճամբարը և բաց թողեցին Կիպրոսի դեմ հանդիպումը։ Ինչ վերաբերվում է Երմակովին, ապա նա Հայաստանում 5 տարի խաղացել է ընդհատումով։ Մասնավորապես 2014 թվականին այս ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Գյումրիի «Շիրակի» հետ այնուհետև խաղացել է «Կրասնոդարի» երկրորդ թիմում, «Արմավիրում» ինչպես նաև Իժևսկի «Զենիթում» 2018-ի հուլիսին Երմակովը վերադարձել է «Շիրակ» և մինչ օրս ելույթ է ունենում Հայաստանի առաջնությունում։ Այսինքն, Երմակովի Հայաստանում խաղալու 5 տարի կլրանա միայն հուլիսի։ ՀՖՖ-ն կարող է խնդրանքով դիմել ՈւԵՖԱ-ին, որպեսզի նատուրալիզացնելու հարցը հնարավորինս շուտ լուծվի և այս դարպասապահը հնարավորություն ունենա մասնակցելու հունիսին կայանալիք Ուելսի և Լատվիայի դեմ հանդիպումներին։ Այս պահին առաջիկա պաշտոնական հանդիպումներին դարպասապահի հարցը շարունակում է մնալ «ողբալի»։ Վստահաբար կարող ենք ասել, որ ներկայիս դարպասապահներով Հայաստանի հավաքականը կտապալվի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։

Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է անի հնարավորինը ֆուտբոլային աղետից խուսափելու համար։ Այո ՀՖՖ-ն լուրջ աշխատանք է կատարել ուժեղացնելով հավաքականի կազմը, բայց այդ աշխատանքն ուղղակի ջուրը կընկնի երբ Բեգլարյանը կամ Բուչնևը ոչ ֆուտբոյին շարժումներով գոլեր նվիրեն մրցակիցներին։ Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ վերջին տարիների ազգային հավաքականի հիմնական դարպասապահ 36-ամյա Դավիթ Յուրչենկոն պայմանագիր է կնքել ռուսական Մեդիալիգան ներկայացնող «Բեյ Բեգի» սիրողական ակումբի հետ։ Յուրչենկոն այս տարվա սկզբին հեռացել էր Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկից» և թվում է, որ նա կհայտնվի հայկական որևիցե այլ թիմում, բայց․․․։ Այն, որ Յուրչենկոն հայտնվել է սիրողական թիմում խոսում է նրա խաղային որակների կտրուկ անկման մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում