
Մարտի 25-ին Երևանում կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում հյուրերին։ Թե կարգով և թե վարկանիշով թուրքերը զգալի գերազանցում են, բայց․․․։ Հայաստանի ազգային հավաքականը մեկ անգամ չէ, որ հաղթել է կարգով մի քանի անգամ ավելի բարձր մրցակիցներրի։ Փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Թուրքիայի ազգային թիմը և ինչպիսն են մեր հաղթելու հնարավորությունները։ Թուրքիայի ազգային թիմը գլխավորում է գերմանացի 60-ամյա մասնագետ Շտեֆան Կունցը։ Վերջինս նախքան Թուրքիա տեղափոխվելը եղել է Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ Կունցի գլխավորությամբ թուրքերն անց են կացրել 14 հանդիպում, որից 9-ում հաղթել են 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել են 3 պարտություն։ Նախորդ ընտրական շրջափուլում Թուրքիան մոտ էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալուն սակայն փլեյ-օֆֆում զիջեց Պորտուգալիային։ Այս դիմակայությունում ճակատագրական եղավ Թուրքիայի հավաքականի հարձակման գծի նախկին առաջատար Բուրակ Յիլմազի չիրացրած 11 մետրանոցը։ Վերջին 5 հանդիպումներում Թուրքիայի հավաքականը տարել է 3 հաղթանակ մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի և կրել մեկ պատրություն։ Անցյալ տարվա սեպտեմբերին Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնում թուրքերը սենսացիոն պարտություն էին կրել, հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջել էին Ֆարերյան կղզիներին։
Ավելի վաղ Կունցի Թիմը 2։0 հաշվով հաղթել էր Լիտվային և ոչ-ոքի 3։3 խաղացել Լյուքսեմբուրգի հետ։ Նշենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնում Թուրքիան ժամանակից շուտ ապահովել էր առաջին հորիզոնականը և Լյուքսմբուրգի և Ֆարերյան Կղզիների դեմ հանդիպումները մրցաշարային առումով կարևոր չեն եղել։ Ազգերի լիգայի 2020 թվականի խաղարկությունում Թուրքիան անհաջողության էր մատնվել B դիվիզիոնից նահանջելով C դիվիզիոն։ Հայաստանի հավաքականն իր հերթին բարձրացել էր B դիվիզիոն այս հարթությունում շրջանցելով Թուրքիան։ Արդյունքում, Եվրո-2024-ի ընտրական փուլին ընդառաջ Հայաստանը հայտնվել էր երրորդ, իսկ Թուրքիան՝ 4-րդ զամբյուղում։ Ինչևէ, նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիան անց է կացրել երկու ընկերական հանդիպում, միևնույն 2։1 հաշվով առավելության հասնելով Շոտլանդիայի և Չեխիայի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի դեմ խաղին Շոլցը ազգային թիմ է հրավիրել 27 ֆուտբոլիստների։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի նրանց տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 միլիոն եվրո։ Մինչդեռ Հայաստանի հավաքականի ճամբարկում գտնվող ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը՝ մոտ 32 միլիոն եվրո է։ Թուրքիայի հավաքականի ավագ և առաջատար Միլանի «Ինտերում» Հենրիխ Մխիթարյանի խաղընկեր Հաքան Չալհանօղլուի տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրո է։ Նա Թուրքիայի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Փաստորեն, միայն Չալհանօղլուի տարսնֆերը գերազանցում է Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքին։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքը 9 միլիոն եվրո է։ Թուրքիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրքում Կյոկչյուի տրանսֆերային արժեքն էլ 30 միլիոն եվրո է։ Ինչև, վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի դեմ հանդիպում բաց կթողնի «Տարբզոնսփորի» պաշտպան Էրեն Էլմալին։
Այլ կուրուստներ Թուրքիայի ազգային թիմը չունի։ «Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները տարբեր խաղամակարդակի թիմեր են, և մենք յուրաքանչյուրի դեմ պատրաստվում ենք համապատասխանաբար: Վերջին շրջանում մի շարք խաղացողների հետ ունեցել եմ առանձնազրույցներ, որոնք, հույս ունեմ, օգտակար կլինեն: Հիմնական շեշտարդումը պետք է կատարենք անթերի մարզական հավաք անցկացնելու վրա: Որքան հուսալի լինի մեր աշխատանքը, այնքան քիչ խնդիրների կհանդիպենք: Տարբեր հարցեր եմ ուսումնասիրել վերջին շրջանում. միջազգային խնդիրները Հայաստանի հետ, այն, որ ավերիչ երկրաշարժը բացասական ազդեցություն է գործել խաղացողների վրա, Ռամադանը, որը համընկնում է մարզական հավաքի հետ: Փորձելու ենք այնպես անել, որ այս ամենը չազդի հավաքականի ելույթների վրա»,- նախօրեին ասել է Շտեֆան Կունցը։ Այո, որոշակի հանգամանքներ կարող են ազդել Թուրքիայի հավաքականի վրա, բայց․․․։
Շատերը կհամաձայնվեն, որ մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեր վրա, մեր ուժերի վրա։ Հայաստանի հավաքականում տեղի են ունցել դրական տեղաշարժեր, ունենք նոր մարզիչ, նոր ֆուտբոլային փիլիսոփայություն։ Ուստի անկախ վիճակագրությունից և այլ փաստերից Հայաստանի հավաքականն ունի հաղթելու իրական հնարավորություն։