Wednesday, 22 03 2023
Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ
Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ
«Բեյ բեգի» վիճակ ազգային թիմում․ Ով է պաշտպանելու դարպասը Թուրքիայի դեմ խաղում
Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞

Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը

Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի այս տարվա ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն։ «Ադրբեջանի կողմից նախնական հայտ կա, սակայն վերջնական ցուցակը կհրապարակվի այսօր: Յուրաքանչյուր երկիր երաշխավորում է մարզիկների ազատ մասնակցությունը և անվտանգությունը: Այո, մենք լրացուցիչ գործողություններ արել ենք, որպեսզի մեր խոստումը և պայմաններն ապահովենք: Պատրաստ ենք հյուրընկալել բոլոր մարզիկներին, այդ թվում նաեւ ադրբեջանցի եւ թուրք»,- ասել էր Հարությունայնը։ Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ։ 44-օրյա պատերազմից հետո հայաստանցի որևէ մարզիկ չի մասնակցել Բաքվում անցկացված միջազգային մրցաշարի։ Երևան չեն ժամանել նաև ադրբեջանցիները։ Ադրբեջանի ծանարամարտի ֆեդերացիայի կողմից Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցաշարին նախնական հայտ ներկայացնելը խոսում է այն մասին, որ ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է ժամանել Երևան։

Սա կլինի բացառիկ իրադարձություն։ Կբարձրավցի՞ մեր երկրում Ադրբեջանի դրոշը և կհնչի՞ այս երկրի օրհներգը։ Այս պահին Ադրբեջանը պաշտոնապես չի հայտարարել վերջնական որոշման մասին։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Երևանում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին ադրբեջանցիները չմասնակցեցին։ «Որոշումը պայմանավորված է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններով ինչպես նաև աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում ծրագրված հավաքով։ Ադրբեջանի հավաքականի նպատակն է պատշաճ կերպով ներկայացալ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը»,- նշված էր Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունում։ Թե ինչով էր խանգարում բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ընտրությունները երևանյան մրցաշարին մասնակցելու դժվար է ասել։ Նման պատճառաբանության Եվրոպայի առաջնությունը բաց թողնելը պարզապես ծիծաղելի էր։ Ժամանակին, երբ ադրբեջանցի մարզիկները չէին ժամանում Երևան, որպես պատճառ նշվում էր նրանց անվտանգության հարցը։ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի հայտարարությունում որևէ խոսք չկար անվտանգության ապահովման կամ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ Եթե փորձենք հակիրճ ներկայացնել ադրբեջանական կողմի որոշումը, կստացվի բռնցքամարտի Ադրբեջանի հավաքականն ուղղակի վախեցնել էր ժամանել Երևան։ Հատկապես բռնցքամարտում ադրբեջանցիների կողմից հայերի հետ դիմակայություններից խոսափելն կամ փախչելը կարծես ավանդույթ է դարձել։ Գնանք ավելի ետ։ Անցյալ տարի Տոկիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում հայ-ադրբեջանական դիմակայությունն ավարտվեց ադրբեջանական կողմի անփառունակ պարտությամբ։ Բռնցքամարտի 63 քաշային կարգում Հովհաննես Բաչկովը 1/8-րդ եզրափակչում 4։1 հաշվով առավելության էր հասել Ջավիդ Չալաբիևի նկատմամբ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Երկրորդ ռաունդում Չալաբիևը հուժկու հարված ստանալուց հետո միտումնավոր թքել էր ատամները պաշտպանող պարագան որպեսզի մրցավարը կանգնեցնի մենամարտը և մի քանի վայրկյան շունչ քաշելու հնարավորություն ստանա։Այո մի քանի վայրկյան Չալաբիևը հանգիստ շունք էր քաշել, բայց․․․։ Հովհաննես Բաչկովն անհամեմատ ուժեղ էր, և արժանի հաղթանակ էր տարել։ Մենամարտից հետո ադրբեջանցին ցուցաբերելով ոչ մարզական պահված առանց ձեռքսեղմելու և մրցակցի մարզիչներին մոտենալու փախել էր ռինգից։ Այնուհետև Չալաբիևը հայտարարել էր, որ հաղթել է Բաչկովին և մրցավարները անարադարացի կերպով հաղթանակ էին պարգևել հայ մարզիկին։ Այս ցնդաբանությունը ակտվ կերպով տարածվել էր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։

Նշվում էր, որ օլիմպիադայի կազմակերպիչները ինչպես միշտ խտրական մոտեցում են ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։ Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում և ինչը կարող է ստիպել Ադրբեջանի պատվիրակությանը ժամանել Երևան։ Այս հարցի պատասխանը կստանանք երբ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարի երևանյան մրցաշարին մասնակցելու մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում