Monday, 20 03 2023
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ
Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ
«Բեյ բեգի» վիճակ ազգային թիմում․ Ով է պաշտպանելու դարպասը Թուրքիայի դեմ խաղում
Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞
12:15
Օլիմպիական չեմպիոնները Հայաստանի հավաքականո՞ւմ․ Որոշման արժեքը
Սպերցյանի ֆանտաստիկ գոլը․ Հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն չի դառնա․․․
Հայաստանի հավաքականի պոտենցիալը․ Ինչ խնդիր է դրված Պետրակովի առաջ

ՀՖՖ-ի որոշումը․ Ալեքսանդր Պետրակովն առաջինն է․․․

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելը ոչ միանշանակ արձագանք ստացավ։ Հիշեցնենք, որ իսպանացի Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր 2022 թվականի սեպտեմբերին։ Մոտ 4 ամիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փնտրտուքների մեջ էր։ Հույս ունեինք, որ անցյալ տարվա նոյեմբերին մեր հավաքականը Կոսովոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներին կներկայանա նոր մարզչի գլխավորությամբ, բայց․․․։ Ունենք այն, ինչ ունենք և մարտին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին ընդառաջ ուղղակի պատեհ չենք համարում «եթե»-ներով խոսելը։ Անդրադառանք թերևս Պետրակովի նշանակելուն դեմ արտահայտված մեկ մասնագետի դիտարկման։

«Սկզբունքորեն կասեմ, որ ես չափազանց բացասաբար եմ նայում Պետրակովի նշանակմանը։ Ես ռուսատանցի եմ, ծնվել եմ Հայաստանում, բայց մեծացել եմ Ռուսաստանում։ Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հավաքականին, միշտ ասել եմ, որ գլխավոր մարզիչը պետք է հայ լինի։ Սա չի նշանակում, որ ես սա ընդունում եմ ազգայնական տեսանկյունից, բայց ես դա գործնականում զգացել եմ և եկել եմ այս եզրակացության։ Միայն հայը կարող է հասկանալ խաղացողների մտածելակերպը և թիմին մոտիվացնել, ուստի ես կտրականապես դեմ եմ Պետրակովի նշանակմանը։Գիտեմ, որ Հայաստանի ֆեդերացիան դիտարկել է հայ մարզիչներին և վստահ է եղել, որ ընտրելու են նրանցից մեկին։ Լավագույն թեկնածուն, իմ կարծիքով, Եղիշե Մելիքյանն է, ով «Փյունիկին» դուրս բերեց չեմպիոնություն և շատ լավ արդյունք ու որակյալ խաղ ցուցադրեց եվրոպական մրցաշարերում, ինչի շնորհիվ հայկական ֆուտբոլը սկսեց լրջորեն վերաբերվել Եվրոպայում»,- «Матч ТВ»-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստաբնակ մասնագետ, Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Վերջինիս դիտարկումը կարելի է բնութագրել թերևս այսպես պրոֆեսիոնալ։ Գրիգորյանի ասածից ստացվում է, որ հայերը այս աշխարհից չեն, այլմոլորակային են և նրանց հետ բացառապես հայը կարող է աշխատել։ Մինչդեռ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների զգալի մասը ելույթ է ունենում արտասահմանյան թիմերում և աշխատում է ոչ հայ մասնագետների հետ։ Ոչ հայ մասնագետ լուսահոգի Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ուղղակի վերածնունդ է ապրել։ Հարևան Վրաստանի ազգային հավաքականն այսօր վերածնունդ է ապրում ֆրանսիացի մասնագետ Վիլի Սանյոլի գլխավորությամբ։ Պրոֆեսիոնալ մարզչի կողմից պրոֆեսիոնալ հավաքականի մասին նմա կարծիք հայտնելը, ոչ այլ ինչ է քան աբսուրդ։

Պետրակովի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելուն անդրադառնանք թերևս պրոֆեսիոնալ տեսանկյունից։ Մինչև Պետրակովի նշանակումը Հայաստանի հավաքականը չի ունեցել գեթ մեկ մարզիչ, որը լուրջ հաջողությունների է հասել հավաքական թիմերի հետ։ Բազմիցս ենք նշել, որ ազգային թիմը պետք է ունենա մասնագետ, որը գրանցել է արդյունք մասնավորապես հավաքական թիմերի հետ։ Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինայի Մ-19 հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, իսկ Մ-20 հավաքականը դարձել աշխարհի չեմպիոն։ Ուկրաինայի պես հավաքականի համար կարծում ենք սա ֆանտաստիկ արդյունք է։ Արդյունքի տեսանկյունից Պետրակովից ավելի լայն կալիբրի մասնագետ Հայաստանի հավաքականի ղեկին տեսնելն ուղղակի իրատեսական չէ։ Մեր գլխավոր թիմը գտվում է ծանր իրավիճակում և ոչ որևէ թոփ մասնագետ պատասխանատվություն չի վերցնի իր վրա։ Միանգամայն ողջունելի է, որ Պետրակովը քաջ ծանոթ լինելով մեր հավաքականին իր վրա վերցրել է մեծ պատասխանատվությունը։ Այո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ է տվել բազմաթիվ սխալներ, բայց Պետրակովի նշանակումը այս կառույցի լավագույն որոշումներից է։

Այո, հանգամանքների բերումով այն որոշակիորեն ուշացած էր, բայց փաստենք, որ այսօր մեր գլխավոր թիմը գլխավորում է մասնագետ, որը փորձառու լինելուց զատ լուրջ հաջողությունների է հասել հավաքականների հարթակում։ Եվս մեկ դիտարկում։ Նշանակելուց հետո ուղղակի չի կարելի քննադատել մարզչին։ Առաջին երեք հանդիպումներից հետո Խոակին Կապառոսին դարձրինք հերոս, այնուհետև նա հայտնվեց քննադատությունների թիրախում։ Մարզչին պետք է տալ ժամանակ և պահանջել արդյունք։ Շատ ավելի ճիշտ կլինի, որ լինելով ազգային թիմի կողքին նպաստենք, որ Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ի վերջո գրանցի բարձր արդյունք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում