Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչ են արել ՀՖՖ-ն ու «Փյունիկի» սեփականատերը հայկական ֆուտբոլի համար

Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև հակամարտությունն օր օրի ավելի է սրվում։ Հիշեցնենք, որ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմանյանը ակումբի պաշտոնական կայքին տված ծավալուն հարցազրույցում անվստահություն էր հայտնել և բազմաթիվ մեղադրանքներ հնչեցել ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հասցեին։ Ֆուտբոլի ֆեդերացիան Սողոմանյանի մեղադրանքները որակելով անհիմն, զրպարտության և կեղծիքի հատկանիշներով դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Փյունիկի» սեփականատիրոջ։ ՀՖՖ-«Փյունիկ» սուր հակամարտությունը շարունակվում է նաև հայկական ֆուտբոլային ընտանիքի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հարկ չհամարով ներքաշվել կոնֆլիկտային թեժ հակամարտության մեջ, իրավիճակին հայացք նետենք թերևս սպորտային տեսանկյունից։ Ավելի ստույգ երկրպագուի համար առաջին հերթին կարևոր է, թե վերջին շրջանում ինչ են արել հակամարտող կողմերը հայկական ֆուտբոլի համար։ Ակնհայտ է, որ տարձայնությունների և փոխադարձ մեղադրանքների հիմնական պատճառը կողմերի մտահոգությունն է հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի վերաբերյալ։ Սկսենք թերևս ֆուտբոլի ֆեդերացիային։ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ն ղեկավարում է 2019 թվականի դեկտեմբերից։

Այս ընթացքում նշանակալի հաջողություն կարելի է համարել 2020 թվականին մեր հավաքականի հաջող ելույթը Ազգերի լիգայում։ Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հաղթող դարձավ C դիվիզիոնում նվաճելով B դիվիզիոնի ուղեգիր։ Մեր հավաքականն պատմության մեջ առաջին անգամ առաջին տեղը զբաղեցրեց ընտրական ենթախմբում։ Այնուհետև, իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ձախողվեց թե 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում, թե Ազգերի լիգայի B դիվիզոնում։ ՀՖՖ-ի նախագահի օրոք ֆուտզալի Հայաստանի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ։ Այս տարի ևս ֆուտզալի հավաքականն աչքի ընկավ փայլուն ելույթով, նվաճելով արդեն աշխարհի առաջնության էլիտ-ռաունդի ուղեգիր։ Փաստ է, որ վերջին տարիներին ֆուտզալը մեր երկրում զգալի առաջընթաց է գրանցել, ինչը չես ասի ֆուտբոլային մյուս շերտերի մասին։ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավար կազմի օրոք ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կրեց պատմության ընթացքում ամենախոշոր հաշվով պարտությունը, Օսլոյում 9։0 հաշվով զիջելով Նորվեգիային։ Անկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը այս տարվա սկզբին հարաժվեց ելույթ ունենալ մեր ազգային թիմում։ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարության օրոք Հայաստանի կանանց հավաքականները գերխայտառակ պարտություններ են կրում ընտրական մրցափուլերում։ Ընտրական վերջին մրցաշարում խայտառակ ելույթով աչքի ընկավ Հայաստանի երիտասարդական հավաքականը, կրելով 8 անըդմեջ պարտություն։ Խայտառակ արդյունքեր են գրանցում Հայաստանի պատանեկան հավաքականները և այս արդյունքները դարձել են սովորական։ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարության օրոք մրցավարներն ուղղակի պղծում են Հայաստանի առաջնությունը։ Իրավիճակն այնքան էր լարվել, որ նախորդ մրցաշրջաններում ֆեդերացիան արտասահմանցի մրցավարներ էր հրավիրում սկանդալներից խոսւափելու համար։ Ոմանք կարող են նշել, որ ֆեդերացիան կառուցում է մարզադաշտեր և ենթակառուցվածքներ։ ՈւԵՖԱ-ի հովանավորությամբ մարզադաշտեր և մարզադպրոցներ կառուցվում էին նաև ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի օրոք։

Ի՞նչ է փոխվել հայկական ֆուտբոլում մասնավորապես արդյունքների առումով՝ Հայրապետյանի հեռանալուց հետո։ Հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողին։ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողնում լուծել Ազգային մարզադաշտի խնդիրը։ Ազգային թիմի «Հանրապետական» ստադիոնում խաղալը կարծում ենք՝ ամոթալի է։ Անդրադառնանք «Փյունիկ» ակումբին։ Արթուր Սողոմոնյանը տարիներ շարունակ սեփական միջոցներով պահում է ակումբ։ ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ այսօր աշխատում են «Փյունիկում» և ինչպես ընդունված է ասել տուն են պահում։ «Փյունիկի» մարզադպրոցն այսօր լավագույններից է մեր երկրում։ Պատանեկան թիմերը պարբերաբար մեկնում են արտերկիր մասնակցում միջազգային մրցաշարերի։ «Փյունիկը» պարբերաբար հրավիրում է արտասհմացի մասնագետների որոնք իրենց գիտելիքներ են փոխանցում տեղացի մասնագետներին և ֆուտբոլիստների։ «Փյունիկի» հիմնական թիմն այս տարի իրական տոն պարգևեց ֆուտբոլասերին տպավորիչ ելույթ ունենալով եվրագավաթների խաղարկություններում։

«Փյունիկը» դարձավ հայկական առաջին ակումբը, որը հաղթանակ տարավ եվրագավաթների խմբային փուլում։ Հայաստանի չեմպիոնը բարձր պահեց մեր երկրի պատիվը եվրոպական հարթակում ինչը միանգամայն գնահատելի է։ Կասկածից վեր է, որ հայկական ֆուտբոլում անշահախնդիր ներդրում կատարած յուրաքանչյուր ոք պետք է արժանանա համապատասխան վերաբերմունք և հնարավորինս խրախուսվի։ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում