Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ով է 2022 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

Դեկտեմբերի 23-ին կավարտվի 2022 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկությունը։ «Առաջին լրատվական»-ը զերծ մնալով նմանատիպ քվեարկություններից և միջոցառումներից ընթերցողին է ներկայացնում իր վարկածով լավագույններին։ Անդրադառնանք «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս մրցույթում ներկայացրել է 23 թեկնածուների։ Ի դեպ, հավակնորդների շարքում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս այս տարվա մարտին հայտարարել էր մեր ազգային թիմում ելութներն ավարտելու մասին։ Եթե հաշվի առնենք ակումբային մակարդակով ելույթներին, ինչ խոսք Մխիթարյանը եղել է և կա լավագույնը։ Երկար տարիներ Մխիթարյանը կայնուն և արդյունավետ ելույթներով աչքի է ընկել եվրոպական թոփ առաջնություններում։ Բացառություն չէր նաև 2022 թվականը։

«Ռոմայից» տեղափոխվելով «Ինտեր» մեր ֆուտբոլիստը ոչ միայն ամրապնդվեց հիմնական կազմում այլև դարձավ այս թիմի առաջատարներից մեկը։ Մխիթարյանն ասյօր էլ դասվում է Իտալիայի Ա սերիայի լավագույն կիսապաշտպանների շարքում։ Տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում սակայն պատեհ ենք համարում համադրել ֆուտբոլիստների ակումբներում և ազգային հավաքականում ունեցած ելույթները։ Այս հարթությունում կարծում ենք՝ մրցակցությունից դուրս է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրադ Սպերցյանը։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում արդեն 9 գնդակ է խփել։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին նշված պարբերականը կթարմացնի տվյալերը, որի արդյունքում Սպերցյանի տրանսֆերը զգալիորեն կավելանա։ Այս տարվա մայիսին Սպերցյանի տրանսֆերը կրկնապատկվել էր դառնալով 6 միլիոն եվրո։ Նա հանդիսանում է մեր ազգային թիմի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը։ Առաջին տեղում ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն էր, որի տրանսֆերային արժեքը գնահատված է 8 միլիոն եվրոյով։Այս տարվա սեպտեմբերին սակայն Սպերցյանի տրանսֆերը ավելացավ ևս 3 միլիոնով և հիմա նա Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Վերջին շրջանում շատ է խոսում «Կրասնոդարի» հայ տաղանդի Ռուսաստանի առաջնությունից հեռանալու և բարձրակարգ ակումբ տեղափոխվելու մեծ հավանականության մասին։ Մեր հավաքականի կիսապաշտպանի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական, հոլանդական և իտալական մի շարք ակումբներ։ «Կրասնոդարի» հայազգի սեփականատեր Սերգեյ Գալիցկին իր հերթին նշել էր, որ Սպերցյանի տրանսֆերը կվաճառեն միայն եթե առաջարկ ստանան եվրոպական թոփ-ակումից։ Այս տարվա հունիսի 4-ին Սպերցյանի տպավորիչ գոլի շնորհվ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի առաջին տուրում Երևանում 1։0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ։

Գոլ, որն ՈւԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց լավագույնների շարքում։ Գոլ, որը մեծացրեց հետաքրքրությունը հայ տաղանդի նկատմամբ։ Սպերցյանն Իռլանդիայի դարպասը գավեց նաև սեպտեմբերի 27-ին Դուբլինում տեղի ունեցած պատասխան մրցավեճում։ Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականն ունի նոր առաջատար ի դեմս Սպերցյանի։ Ուստի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում «Առաջին լրատվական»-ը առաջին հորիզոնականում տեսնում Սեպերցյանին։ Երկրորդ տեղում Հենրիխ Մխիթարյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Այս տարվա սկզբին Սլովակիայի «Ժիլինայից» տեղափոխվելով Լեհաստանի բարձրագույն լիգա Բիչախչյանը լուրջ վերելք գրանցեց։ Աչքի ընկնելով արդյունավետ խաղով ֆուտբոլիստը դարձավ «Պոգոնի» առաջատարներից մեկը։ Բիչախչյանը աչքի ընկավ նաև Հայաստանի ազգային հավաքականում գոլի հեղինակ դառնալով Չեռնոգորիայի և Շոտլանդիայի դեմ հանդիպումներում։ Կոսովոյի և Ալբանիայի դեմ վերջին ընկերական հանդիպումներում Բիչախչյանը ցույց տվեց, որ հավակնում է դառնալ մեր հավաքականի առջևի գծի առաջատարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում