Կայացավ ԱԱ-2022-ի 2-րդ կիսաեզրափակիչը։
Մրցեցին Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները։ Ֆրանսիացիները հաղթեցին 2։0 հաշվով։ Խաղի առաջին գոլը 5-րդ րոպեին խփել է Էրնանդեսը։ 79-րդ րոպեին Կոլո Մուանին կրկնապատկել է հաշիվը։
Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ Աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցի Արգենտինայի ընտրանու հետ։ Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները հանդիպում կանցկացնեն 3-րդ տեղի համար։