Աշխարհի առաջնության E խմբի առաջին խաղում մրցեցին Գերմանիայի և Ճապոնիայի հավաքականները:
Գերմանացիները սենսացիոն պարտություն կրեցին 1:2 հաշվով: Առաջին խաղակեսում Գյունդողանը հստակ է իրացրել 11-մետրանոցը, իսկ երկրորդ կեսում Դոանը և Ասանոն հաղթանակ են պարգևել իրենց ընտրանուն:
Խմբի մյուս խաղում մրցելու են Իսպանիայի և Կոստա Ռիկայի հավաքականները:
Հիշեցնենք, որ նախօրեին սենսացիոն պարտություն էր կրել մրցաշարի մեկ այլ ֆավորիտ Արգենտինան, նույն 1:2 հաշվով զիջելով Սաուդյան Արաբիային: