Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մեսիի խոստովանությունը․ Ինչպես պարտվել կարգով Հայաստանից ավելի ցածր մրցակցին

Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում առաջին սենսացիան մատուցեց C խմբում Սաուդյան Արաբիայի հավաքականը 2։1 հաշվով առավելության հասնելով մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Արգենտինայի նկատմամբ։ «Երևի թե սա ինձ համար վերջին աշխարհի առաջնությունը կլինի: Լավ եմ զգում, այստեղ ժամանել եմ հիանալի ֆիզիկական մարզավիճակով: Հոգացել եմ իմ մասին ողջ կարիերայիս ընթացքում, և իմ վերջին աշխարհի առաջնությունում ես վերջին հնարավորություն ունեմ իրականացնելու մեծ երազանքս։ Հավաքականը պատրաստ է, միշտ էլ յուրահատուկ է հանդես գալ Աշխարհի առաջնությունում: Մթնոլորտն ու նոր սկիզբը սպասվող խաղից առաջ յուրահատուկ են:Մեր այս թիմն ինձ հիշեցնում է 2014 թվականի ԱԱ-ում ունեցածը, շատ միասնական էինք ու հստակ գիտեիքն, թե ինչ պետք է անել խաղադաշտում: Այդ ամենը մեզ վստահություն է տալիս»,- Սաուդյան Արաբիայի դեմ հանդիպումից առաջ ասել էր Արգենտինայի հավաքականի առաջատար, համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդ Լիոնել Մեսին։

Այն ինչ տեղի ունեցավ արգենտինացիների հետ մեկնարկային խաղում կարելի է նկարագրել թերևս մեկ բառով՝ տապալում։ Կատարվածն ավելի պատկերավոր ներկայացնելու համար նշենք, որ Կատար մեկնած Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընհանուր արժեքը 645 միլիոն եվրո է։ Մինչդեռ Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը կազմում է ընդամենը 25 միլիոն եվրո։ Նշենք նաև ֆուտբոլիստների տրանսֆերային հանգրագումարով Հայաստանի ազգային թիմը զգալիորեն գերազանցում է Սաուդյան Արաբիային։ Միայն Հայաստանի հավաքականի առաջատարներ Էդուարդ Սպերցյանի, Լուկաս Սելարայանի, Սարգիս Ադամյանի և Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը մոտ 25 միլիոն եվրո է։ Միայն Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի տրանսֆերային արժեը երկու անգամ գերազանցում է Սուդյան Արաբիայի հավաքականի բոլոր խաղացողների տրանսֆերային արժեքին։ Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են։ «Ծանր հարված է, չէինք սպասում այսպիսի մեկնարկ։ Խաղացողները սպանված են։ Վստահ էինք, որ կհաղթենք եւ կվաստակենք 3 միավոր, որը հանգստություն է տալիս։ Հիասթափված ենք արդյունքից։Ոչ մի արդարացում չկա մեր պարտությանը, պետք է միավորված, միահամուռ պատրաստվենք հաջորդ երկու խաղերին։ Երկար ժամանակ չէինք բախվել այսպիսի իրավիճակի։ Հիմա պետք է ցույց տանք, որ իսկական թիմ ենք։ Պետք է շտկենք մեր սխալները եւ հասնենք նպատակին»,- այս հայտարարությունը Մեսին արել է խայտառակ պարտությունից հետո։ Եթե համեմատենք Մեսիի նախախաղային և հետխաղային շեշտադրումները կհամոզվենք, որ Արգենտինայի հավաքականում տիրող վիճակը մեղմ ասած իդեալական չէ։

Նշելով, որ խաղացողները սպանված են Մեսին անուղղակի կերպով խոստովանել է, որ իր երազանքը դժվար թե իրականություն դառնա։ Իրականում ինչպես կարելի էր պարտվել տրանսֆերային հանրագումարի առումով Հայաստանից ավելի ցածր մրցակցին և որեն է ձախողման հիմնական պատճառը։ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին փորձել էր խաղը կառուցել էր 34-ամյա Դի Մարիայի և 35-ամյա Մեսիի միջոցով։ Երեկվա խաղը ցույց տվեց սակայն Մեսին ու Դի Մարիան այլևս չունեն թիմն իրենց հետևից տանելու հատկանիշներ։

Նրանք ակնհայտորեն արգելակում էին գերհզոր կազմ ունեցող հավաքականի խաղը։ Եթե Սկալոնին չդրսևորի համարձակություն և չդիմի տակտիկական կտրուկ փոփոխությունների, ապա այս Մունդիալում կունկնդրենք ժամանակին հավաքականի հիմնական կազմ որոշող Մեսիի կարապի երգը։ Հաջորդ հանդիպումը Արգենտինան անց է կացնելու նոյեմբերի 26-ին մրցելով Մեքսիկայի հետ։ Պարտվելու դեպքում Մեսին և խաղընկերները ժամանակից շուտ կզրկվեն 1/8-րդ եզրափակչի համար պայքարելու հնարավորությունից։ Մեկնարկային խաղում երեկ Մեքսիկան ոչ-ոքի 0։0 է խաղացել Լեհաստանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում