Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը նորից խոսել է Լոնդոնի «Չելսի» ձախողված տրանսֆերի մասին: «Իհարկե, ամոթալի էր տրանսֆերի ձախողումը: Դա իմ երազանքն է, որը չի դեռտևս չի կատարվել։ Բայց ժամանակի ընթացքում դասարում ես մտածել այդ մասին: Չստացվեց, բայց պետք է խաղալ, կյանքը շարունակվում է: Չեմ կարծում, որ ոչ արդյունավետ խաղալս կապված էր տրանսֆերի խափանման հետ։ Միգուցե հոգեբանորեն ծանր էր էր, բայց ժամանակի ընթացքում հիասթափությունն անցավ, և ես կենտրոնացա խաղի վրա, հիշեցի, որ մինչև ձմեռ դեռ շատ հանդիպումներ կան:Ես այժմ ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի», չեմ ուզում գնալ «Զենիթ»: Եթե այնուամենայնիվ տրանսֆերը «Չելսի» ձախողվի ապա պայմանագիր ունեմ ևս մեկուկես տարվա «Դինամոյի» հետ, երջանիկ եմ ակումբում։ Հիմա ես պարզապես ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի»»,- օրեր առաջ «Коммент.Шоу» հաղորդմանն ասել էր Զախարյանը:
Այս տարվա ամռանը վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանին առաջարկել է 7 տարվա պայմանագիր մոտ 1․5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները գրեթե ավարտված են և մինչև օգոստոսի վերջ գործարքը կկայանա։ «Չելսին» 15 միլիոն եվրո էր առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։ Տրանսֆերային պատուհանը փակվեց սեպտեմբերի 1-ին իսկ հայազգի ֆուտբոլիստը ստիպված եղավ ելութները շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ռուսաստանի դեմ իրականացվող սանկցիաների հետևանքով չէր հաջողվել լուծել տրանսֆերի ֆինանսական հարցերը։ Այս պահին ևս չկան նախադրյալեր որ առաջիկա ամիսներին գործարքը կկայանա։ Այսօր հայազգի ֆուտբոլիստը անկեղծանում է, գործարքի ձախողումը որակում ամոթալի, բայց․․․։ Զախարյանի կարիերան կարող էր միանգամայն այլ ընթացք ունենալ։ Եթե ժամանակին Զախարյանը ընդուներ ՀՖՖ-ի հրավերը և ելույթ ունենար Հայաստանի ազգային թիմում ապա այսօր առանց որևէ խոչընդոտի կտեղափոխվեր «Չելսի» կամ եվրոպական այլ հեղինակավոր ակումբ։ Հրաժարվելով կրել իր հայենիքի հավաքականի մարզաշապիկը Զախարյանն հասցրել է չորս հանդիպում անցկացնել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն Զախարյանն այլևս երբեք չի կարող խաղալ այլ երկրի ազգային թիմում։ Այո տեսականորեն նա կարող է դիմել ՖԻՖԱ-ին խնդրելով թույլ տալ ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում։ Վերջին շրջանում մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանը մտադիր է փոխել քաղաքացիությունը։ Անդրադառնալով այս խնդրին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն ասել էր․ «Եթե հասկանայինք, որ դա հնարավոր է, և ֆուտբոլիստն ինքը որոշեր տեղափոխություն կատարել, ապա ամեն ինչ կանեինք, որ դա տեղի ունենար, առավելագույն օգնություն կցուցաբերեինք։ Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է, նա մեծ ապագա ունի։ Բայց սա այն դեպքն է, երբ սկզբում ամեն ինչ կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից»։ Ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ «Չելսին» Զախարյանին առաջարկել էր փոխել քաղաքացիությունը, ինչը հնարավորություն կտար խաղալու Անգլիայի Պրեմիեր լիգայում, բայց․․․։
Ինչպես տեղեկացնում է SILA International Lawyers միջազգային իրավաբանական կազմակերպությունը, Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշելու պահին Արսենը չի ունեցել հայկական քաղաքացիություն, ինչն ավելի է բարդացնում հնարավոր փոփոխությունը։Հաջորդ խանգարող հանգամանքը Ռուսաստանի հավաքականում անցկացրած խաղերի քանակն է։ Ֆուտբոլիստը կարող է փոխել քաղաքացիությունը, եթե այլ հավաքականում անցկացրել է առավելագույնը երեք հանդիպում՝ ընկերական խաղերը ներառյալ։ Արսենը Ռուսաստանի ընտրանու կազմում չորս հանդիպման է մասնակցել։
Երրորդ խանգարող հանգամանք այն է, որ Ռուսաստանի հավաքականում խաղալուց հետո պետք է նվազագույնը երեք տարի անցնի, որպեսզի Զախարյանը կարողանա փոխել ազգային թիմը, բայց 2021 թվականի աշնանը վերջինս հանդիպման է մասնակցել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Այո, ընտրելով Ռուսաստանը Զախարյանը ակամայից քար գցեց սեփական կարիերայի վրա։ Թե ինչ որոշում կկայացնի ֆուտբոլիստը իր ապագայի բվերաբերյալ դեռևս պարզ չէ։