Friday, 07 10 2022
«Փյունիկի» երկրորդ փայլուն հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում
Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
«Խնդրում եմ՝ մեզ հետ եղեք, օգնեք մեզ»․ Այսօր՝ «Հանրապետականում»․․․
Հայաստանի հավաքականի խաղացողի ֆանտաստիկ գոլը դաշտի կենտրոնից
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Մխիթարյանից հետո․ Նոր առաջատար և իրավիճակ Հայաստանի հավաքականում
Ինչու ես ռուսներն Արսեն Զախարյանին «ուղարկում» Եվրոպա
Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը
Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին
11:15
127 զոհ. ֆուտբոլային խաղն ավարտվել է ծեծկռտուքով
Վրաստանը փայլեց, Հայաստանը նահանջեց, իսկ Ադրբեջանը․․․
ՀՖՖ-ի հրատապ որոշումը․ Ինչու Կապառոսի հետ պայմանագիրը խզվեց ժամանակից շուտ
Խոակին Կապառոսն այլևս Հայաստանի հավաքականի մարզիչը չէ
Կապառոսը պետք է հեռանա․ ՀՖՖ-ի որոշման արժեքը․․․
Պատմության հեգնանքը 11 տարի անց․ Հայաստանը պետք է հաղթեր, բայց․․․
Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց
Մեծ ռևանշի խաղն այսօր․ Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում 11 տարի անց․․․
Վաղը` Դուբլինում․ Կապառոսը կհայտարարի՞ հրաժարականի մասին, թե՞․․․
19:00
Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից
Հաղթել Ուկրաինային․ Քննություն, որը ձախողելու իրավունք չունենք․․․
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուկրաինայի դեմ խաղում
Ուկրաինան նոկաուտի ենթարկվեց 17 րոպեում. Հայաստանի 10-րդ հնարավորությունը․․․․
Ի՞նչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն․ Վճռորոշ երկու խաղ Խոակին Կապառոսի համար․․․
Ինչու «Արարատ-73»-ի լեգենդի թոռը մերժեց Հայաստանին
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց հավաքը
«Մեզ վստահված դիրքը պատվով պահեցինք»․ Եվս մեկ հաղթանակ պատերազմական իրավիճակում
Խոակին Կապառոսի ցուցակն ու կտրուկ որոշումը․․․
Թասիբով խաղը․ «Փյունիկի» օրինակելի հաղթանակը պատերազմական իրավիճակում
«Փյունիկը» հաղթեց Սլովակիայի չեմպիոնին
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Որոշման արժեքը․ Օլիմպիական չեմպիոնը հանդես կգա Հայաստանի հավաքականում, թե՞…

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը մայր դառնալուց հետո վարադարձել է մեծ սպորտ և մասնակցում է պաշտոնական մրցաշարեր։ Այս տարվա մարտին տեղի ունեցած Ռուսաստանի առաջնությունում Եգորյանը նվաճել էր արծաթե մեդալ։ Օրեր առաջ էր Եգորյանը մասնակցել է Մյութենական պետության առաջնությանը և կրկին նվաճել արծաթե մեդալ։ Եզրափակչում հայազգի մարզուհին զիջել է Սոֆյա Լոխանովային։ Ավելի վաղը «Գազետա» պարբերականին տված հարցազրույցում Եգորյանը նշել էր, որ իր գլխավոր նպատականը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելն է։ Նշենք սակայն, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի մարզիկներին զրկել է իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի սուսերամրտի հավաքականը ևս զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ «Յուրաքնչյուր մարզիկ ունի նպատակ և դա բնական է։ Յուրաքանչյուր մարզիկի գլխավոր նպատակը սակայն Օլիմպիական խաղերն են։ Եկող տարի կսկսվի 2024 թվականի Օլիմպիադայի որակավորման փուլը։ Բնական է, որ առանց որակավորման հնարավոր չի լինի ելույթ ունենալ Փարիզում։ Եթե ռուսաստանցի մարզիկներին թույլ չտան մասնակցել որակավորման մրցաշարերին, ստիպված եմ լինելու ամուսնուս հետ լուրջ խոսակցություն ունենալ։Այո, սուսերամարտով կարող եմ զբաղվել Ռուսաստանում, բայց որքան։ Մի տարի, երկու տարի․․․։ Եթե չիլինի հեռանկար ստիպված եմ լինելու այլ զբաղմունք գտնել»,- ասել է Եգորյանը

։ Փաստորեն, հանրահայտ մարզուհին, որը նպատակ ունի կրկին օլիմպիական ոսկի նվաճելու ըստ էության հայտնվել է փակուղում։ Այս պահին քիչ հավանական է, որ ՄՕԿ-ը վերանայի որոշումը ռուսաստանցի մարզիկների վերաբերյալ։ Համենայն դեպս, Փարիզի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը կարելի է բացառել։ Ստեղծված իրավիճակում Յանա Եգորյանը ունի Փարիզ մեկնելու մեկ ճանապարհ։ Դա է ընդունել Հայաստանի քաղաքացիություն և ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո։ Սա Եգորյանի համար միակ հեռանկարն ու ոսկե հնարավորությունն է։ Այս պահին ավելի քան կարևոր է մեր պետության դերը։ Մասնավորապես, Հայաստանն իր հերթին ունի հնարավորություն Յանա Եգորյանին և ռուսաստանաբնակ այլ մարզիկներին մեր օլիմպիական հավաքական ներգրավելու։ Այս գործըթնացը պետք է սկսել հիմա, քանի որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան մասնակցելու վարկանիշային մրցաշարերին։ Անցյալ տարի Տոիկոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը։ Վերջինս օրեր առաջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը։ Արթուր Դալալոյանը ևս պետք է լինի ՀՀ սպորտային գերատեսչությունների ուշադրության կենտրոնում։ Տարիներ առաջ ՀԱՕԿ-ը Հայաստանի հավաքականները համալրում էր ռուսաստանցի ըմբիշների։ Նրանցից Յուրի Պատրիկեևը նույնիսկ օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի դրոշի ներքո։

Այսօր մենք ունենք հնարավորություն չեչեն կամ ինգուշ ըմբիշների փոխարեն Հայաստանի հավաքական համարել տղանդավոր մեր հայրենակիցներին։ Վերջիններիս համար Հայաստանի հավաքականում ելույթ ունենալն այլընտրանքային տարբերակ է։Հավանական է, որ ռուսաստանցի մարզիկների նկատմամբ «որս կսկվի» այլ երկրների օլիմպիական կոմիտեների կողմից։ Տաղանդավոր մարզիկներին կառաջարկվեն մեծ գումարներ սպորտային քաղաքացիությունը փոխելու համար։ Ընդունենք, որ մեզ օտարկերացի մարզիկներ պետք չեն, քանզի նրանք երբեք չեն կարող համալրել հայ օլիմպիական չեմպիոնների կամ մրցանակակիրների շարքերը։ Նույն Յուրի Պատրիկեևը հայ օլմպիական խաղերի մրցանակակիր չէ։

Կարճ ասած հանգամանքների բերումով Հայաստանին ընձեռնվել է հնարավորություն Փարիզի օլիմպիական խաղերում ներկայանալ անհամեմատ ավելի ուժեղ կազմով և գրանցել պատմական հաջողություններ։Անկախ Հայաստանը ունի ընդամենը երկու օլիմպիական չեմպիոն ի դեմս ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Արմեն Նազարյանի։ Վերջինս հեռանալով Հայաստանից Օլիմպիական չեմպիոն դարձավ Բուլղարիայի դրոշի ներքո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում