Monday, 11 12 2023
Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Մխիթարյանին վերադարձնելը. Օզբիլիզ
14:56
Օզբիլիս. կնոջս ասել եմ՝ «չեմոդանները» հավաքած պահի, չըտնրվելու դեպքում
Սպերցյանի ակնարկը․ «Յուվենտուսը» բանակցու՞մ է «Կրասնոդարի» հետ
ՀՖՖ-ի վերջին հույսի որոշումը․․․
Սևիկյանը բացեց փակագծերը․ Ինչու են հայերը հրավիրվում Ռուսաստանի հավաքական
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք

Ինչպես է կերտվում պատմությունը․ Եղիշե Մելիքյանի հերթական «մաստեր կլասը»

Երևանի «Փյունիկը» պատմական հաջողություն գրանցելով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ։ Առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» 0։1 հաշվով զիջելուց հետո երեկ տեղի ունեցած պատասխան խաղում մերոնք փայլուն հաղթանակ տարան 4։1 հաշվով։ Պատմության ընթացքում հայկական որևէ ակումբի չէր հաջողվել դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ «Փյունիկը» երեկ ցույց տվեց կամք, ցույց տվեց, որ անհաղթահարելի մրցակիցներ չկան և նույնիսկ ամենաբարդ իրավիճակից կարելի է պատվով դուրս գալ։ Պատասխան խաղում առաջինը գնդակ բաց թողեցինք և թվում էր թե դիմակայության ելքը վճռված է։ Րոպեներ անց սակայն համոզվեցինք, որ Հայաստանի չեմպիոնը ուղղակի պատրաստ չէ հանձնվել։ Երևանում տեղի ունեցած առաջին մրցավեճում «Փյունիկը» որոշակիորեն հիասթափեցրել էր։ Պետք է խոստովանենք, որ «Հանրապետականում» «Դյուդելանժն» ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեց։ Նշել էինք, որ անհաջողության պատճառը մեր թիմի առաձին համարով խաղալու հետ ծագած խնդիրներն էին։

Այո, Երևանում «Փյունիկին» չհաջողվեց լինել խաղը թելադրողի դերում, բայց․․․։ Օրերի ընթացքում երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին հաջողվեց ոչ միայն կատարել սխալների ուղղում այլև թիմին բերել այսպես ասած բարձր աստիճանի մարտական պատրաստվածության։ Պատասխան խաղին հենց առաջին րոպեներից «Փյունիկը» մեծ ճնշում գործադրելով աստիճանաբար կազմաքանդեց մրցակցի խաղային սխեման։ Առանձնակի ուշադրության է արժանի Մելիքյանի մրցակցի խաղը կարդալու ձիրքը։ Չմոռանանք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել կարգով մի քանի անգամ ավելի բարձր Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։ Պայքարից դուրս էր թողել առաջին հերթին Եղիշե Մելիքյանի տակտիկական ճշգրիտ լուծումների շնորհիվ։ Լյուքսեմբուրգում Մելիքյանը ցույց տվեց հերթական «մաստեր կլասը»։«Անչափ ուրախ ենք, որ հաղթեցինք։ Արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել: Առաջին խաղում կրած պարտությունից ու հիասթափությունից հետո նպատակ էի դրել ուրախացնել երկրպագուներին: Ուրախ եմ հպարտ եմ, որ այսպիսի թիմ ունենք: «Փյունիկը» երբեք չի հանձնվում և պայքարում է մինչև վերջ: Ինչ խոսք կարող ենք նաև պարտվել, բայց դրանից ավելի կուժեղանանք: Առաջին խաղում պարտվեցինք 0։1 հաշվից հետո եկանք այստեղ, մեկ գոլ էլ այստեղ բաց թողեցինք։ Այնուհետև բնավորություն ցույց տվեցինք որպես թիմ: Սա ֆուտբոլ է, կարող ենք ապագայում պարտվել, բայց մեզ կանգնեցնելը շատ դժվար կլինի»,- հետխաղային մամուլի ասուլիսում ասել է Եղիշե Մելիքյանը:

Վերջինս անդրադարձել է նաև այն ֆուտբոլիտներին, որոնք մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էին «Փյունիկից»․ «Մենք մեր ֆուտբոլիստների կատարած աշխատանքը գնահատում ենք, բայց մենք ուժեղ ենք որպես թիմ։ Անհատները չեն ուժեղացնում մեզ: Շատ էր խոսվում, որ Դեբլեի, Ֆիրմինյոյի կամ Ղազարյանի գնալուց հետո մենք թուլացել ենք, բայց մեր ակումբն է ֆուտբոլիստներին հնարավորություն որոշում կայացնելու և առաջընթաց գրանցելու: Մենք ունենք լավ նախագահ ու ղեկավարություն և վստահաբար կարող եմ ասել, որ ճիշտ ուղու վրա ենք։ ճիշտ ենք աշխատում, ինչի արդյունքում էլ հաջողություններ ենք ունենում»։ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը մրցելու է Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այո, մրցակիցը բավական ուժեղ է և հանդիսանում է դիմակայության ֆավորիտը։ Ուժեղ էր նաև Ռումինիայի չեմպիոն «Կլուժը», որին մեր չեմպիոնը դուրս մղեց Չեմպոինների լիգայի խաղարկությունից։ Բազմիցս ենք համոզվել, որ մեծ ռեսուրսները ոչ միշտ են որոշիչ լինում ֆուտբոլային դիմակայություններով։ Ակնհայտ է, որ «Փյունիկի» թե խաղային և թե հոգեբանական առումներով վերելքի փուլում է։

Պետք է անել հնարավորինը եվրոպական մրցասպարեզում առավագույնը քաղելու համար։ Նշենք, որ երեկվա հաղթանակի շնորհիվ «Փյունիկն» ապահովել է մասնակցությունն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ «Ցրվենա Զվեզդային» պարտվելու դեպքում Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ Միայն այստեղ պարտվելու պարագայում Եղիշե Մելիքյանի թիմը կհայտնվի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում