Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ռեքս Կալամյան․ Մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով:

«Շատ ուրախ և գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել և ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն։ Եզրափակիչ հանդիպման և, ընդհանրապես, ողջ մրցաշարի ընթացքում թիմը ցույց տվեց դա։ Նրանք խաղացին համառորեն, խաղացին միմյանց համար, և ես իրապես ուրախ եմ նրանց համար:

Եզրափակիչ հանդիպումը բարդ ստացվեց։ Մալթային հաջողվեց խաղի հենց սկզբում բավականին առաջ անցնել, ինչն առաջացրեց դահլիճում ներկա գտնվող մեծաթիվ մալթացի երկրպագուների ցնծությունը։ Չնայած այդ մեծ աջակցությանը, մեր թիմը կարողացավ վերագտնել իր խաղը և ոչ միայն հավասարացնել, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ, ինչն այդքան էլ հեշտ չէր։ Թիմը չհանձնվեց և բնավորություն ցույց տվեց։ Ես շատ հպարտ եմ նրանց խաղով։ Ճիշտ է, խաղի սկզբում արդյունքները գոհացուցիչ չէին, բայց կարևորն այն է, որ խաղն ավարտեցինք հիասքանչ և հասանք մեր նպատակին։

Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ շարունակել աշխատանքն այս թիմի հետ և կնպաստեմ բասկետբոլի զարգացմանը Հայաստանում։ Ես այստեղ եմ և ցանկանում եմ օգնել։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում, բայց շատ ոգևորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով,- ասաց Ռեքս Կալամյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում 84-68 հաշվով հաղթել էր Մալթայի հավաքականին և դարձել մրցաշարի հաղթող։

Մինչև այդ Հայաստանն առավելության էր հասել Ջիբրալթարի, Սան Մարինոյի և Անդորրայի հետ կայացած խաղերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում