Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի և մասնակցել պատարագի։

Ինչպես տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահն այցելել է նաև եկեղեցուն կից կենտրոն և հանդիպել եկեղեցու շաբաթօրյա վարժարան հաճախող երեխաների, կենտրոն-վարժարանի աշխատակիցների հետ։

Նախագահը ողջունել է ներկաներին և իր խոսքում նշել. «Ժողովուրդները, ազգերը կան այնքանով, որքանով որ պահպանում և ապրեցնում են իրենց սովորույթներն ու ավանդույթները: Եթե չկան մեր սովորույթները՝ մենք ուղղակի կորցնում ենք մեր արժեքային համակարգը:

Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք մեր սովորույթները մեր հետ տանենք, որտեղ էլ, որ ապրենք: Շատ կարևոր է դրանք փոխանցել երիտասարդներին, ապագա սերունդներին:

Ես ուրախ եմ, որ այստեղ կան փոքրիկներ, պատանիներ, դեռահասներ, որոնք պարի կամ երգի միջոցով ստացել են մեր հայկական սովորույթները և փոխանցելու են հաջորդ սերունդներին: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ այստեղ տեսնում եմ»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նախագահը մասնավորապես ասել է.

«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք որպես Հայաստանի Հանրապետություն և որպես Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել, ամրապնդել և հաջորդ սերունդներին փոխանցել… Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած: Եվ այս հարցում ամենակարևորը՝ միասնականությունն է, համերաշխությունը, իրար չվիրավորելը, իրար լսելը: Մենք հզոր ենք, երբ ավելի միասնական ենք և հաջողություն կունենանք, երբ բոլորիս ընկալումը նույնը լինի, այն է՝ գործել և մեր անելիքն անել հանուն Հայաստանի Հանրապետության»:

Խոսքն ուղղելով Տեր Տաթև ավագ քահանա Հարությունյանին, նախագահը ցանկություն է հայտնել, որ «եկեղեցին շարունակի առաջնորդել այն քրիստոնեական արժեքներով, որոնցով միշտ առաջնորդվել է»:

«Դա շատ կարևոր առաքելություն է, որը իրականում նաև շատ դժվար է իրականացնել այսօրվա բարդ աշխարհում: Մենք մարտահրավերների առջև ենք կանգնած՝ որպես քրիստոնյաներ, և պետք չէ այս մարտահրավերների ժամանակ թշնամանալ այլ կրոնների հետ: Մենք որպես հայ կարողացել ենք մեր գոյությունը պահպանել, որովհետև մենք իրապես կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ ենք: Մեր հակառակորդ երկրները միշտ փորձում են ներկայացնել, որ մեր պայքարն իրենց հետ եղել է կրոնական: Սակայն իրականում մեր պատմության մեջ մեր պայքարը չի եղել կրոնական: Մենք եղել ենք կրոնական առումով հանդուրժող ժողովուրդ: Հատկապես Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում մեզ ընդունում են նաև նրա համար, որ մենք կրոնական մեծ հանդուրժողականություն ունենք: Եվ ես հույս ունեմ, որ մենք այդ ճանապարհով էլ կգնանք, որովհետև մեր քարոզիչները՝ հանձինս Հայ առաքելական եկեղեցու, այլ կերպ չէին կարող մեզ առաջնորդել»,- ասել է նախագահը՝ բոլորին մաղթելով հաջողություններ և բազում ձեռքբերումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում