Friday, 26 06 2026
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարման կասեցմանը, որը պայմանավորված է Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությամբ։

The Times of Israel-ը հայտնում է, որ ծանր ռումբերի մատակարարման կասեցման մասին խոսելիս Հագարին կարևորություն է տվել երկու երկրների միջև «Իսրայելի պատմության ընթացքում աննախադեպ ծավալով» համակարգմանը։

Նա նշել է, որ դաշնակիցներն իրենց տարաձայնությունները լուծում են «փակ դռների հետևում»։

«Մենք պատասխանատու ենք Իսրայելի անվտանգության շահերի համար և ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին», – ասել է Հագարին։

Դանիել Հագարին նաև շեշտել է պատերազմի ընթացքում ԻՊԲ-ի և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համագործակցությունը՝ հավելելով, որ «գոյություն ունի ավելի կարևոր մի բան, քան անվտանգության աջակցությունը, և դա գործառնական աջակցությունն է»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայելին, քանի որ կան մտավախություններ, որ դրանք կօգտագործվեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների ընթացքում։ CNN-ի հաղորդմամբ՝ մատակարարումը, որը կասեցվել է անցյալ շաբաթ, ներառում է 2000 ֆունտ (900 կգ) կշռող 1800 ռումբ և 500 ֆունտ (225 կգ) կշռող 1700 ռումբ:

Մայիսի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) վերահսկողություն է հաստատել Ռաֆահի հսկիչ անցակետի նկատմամբ։ Ավելի վաղ ԻՊԲ-ում հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները «սահմանափակ» գործողություն են սկսել Ռաֆահի արևելյան շրջանում։ Նրանք այնտեղ գտնվող պաղեստինցիներին տարհանվելու հրահանգ էին տվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում