2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատի» շարքերն է համալրել փորձառու պաշտպան Հայկ Իշխանյանը,- հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հայկ Իշխանյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 24-ին, Երևանում: Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրու «Շիրակում», Երևանի «Միկայում», Դիլիջանի «Իմպուլսում», Երևանի «Ալաշկերտում», Կապանի «Գանձասարում»« Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»:
Նրա նախորդ ակումբն էր ԲԿՄԱ-ն:
Հայկ Իշխանյանը նաև 13 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ: