Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականից 57 քաշային Արթուր Բազեյանը մենամարտեց Բելգիան Վասիլ Ուստուռոյի հետ:
Գերլարված մենամարտում Բազեյանը զիջեց 2։3 հաշվով նվաճելով արծաթե մեդալ։ Նշենք, որ առաջին երկու ռաունդներում Բազեյանը հաղթել էր, իսկ երրորդ ռաունդում ըստ մրցավարներ բելգիացի մարզիկը զգալի առավելություն ուներ։