Ապրիլի 2-ին կայացավ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի կազմակերպած «Գրան Պրի 2022» բաց առաջնությունը՝ հայ և արտասահմանյան երկրներից ժամանած մարզիկների մասնակցությամբ։ Մարզիկները ջանք ու եռանդ չխնայեցին մրցագորգի վրա իրենց լավագույնս դրսևորելու համար, ինչի արդյունքում մենամարտերը մեկը մյուսից թեժ ու դիտարժան էին։ Չեմպիոններին պարգևատրեց միջազգային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 7-րդ դան, Շիհան Դևիդ Փիքթալը։
Առաջնության հանդիսավոր բացման արարողության ընթացքում Դևիդ Փիքթալը ֆեդերացիայի 2 մարզիկի և 4 մարզչի հանձնեց իրենց համապատասխան սև գոտիները։ Դևիդ Փիքթալը դեռևս Հայաստանում է, անցկացնում է սեմինար-պարապմունքներ ֆեդերացիայի մարզիկների և մարզիչների համար, ինչպես նաև վերապատրաստման սեմինար-պարապմունքներ մարզչական կազմի համար։