Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Ալաշկերտի» «գաղտնի» հանդիպումները Թուրքիայում․ Ինչո՞ւ է լռում Հայաստանի չեմպիոնը

Ֆուտբոլասեր հասարակության շրջանում շարունակվում է լայնորեն քննարկվել այս օրերին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու փաստը։ Երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը չի թարմացվել փետրվարի 5-ից, մինչդեռ թիմը ակտիվ նախապատրաստությունից զատ նաև անց է կացնում ընկերական հանդիպումներ։ «Ալաշկերտի» Թուրքիայում գտնվելու մասին տեղեկություն տարածվել էր Vkontakte սոցիալական ցանցի «Armenian Football Group» խմբում։ Հոդվածագիրը նշել էր, որ վերջերս վերաբացված Երևան-Ստամբուլ չվերթի առաջին ուղևորների թվում են եղել «Ալաշկերտի» ֆուտբոլիստները։ «Առաջին լրատվական»-ի հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ իսկապես Թուրիքայում գտնվող «Ալաշկերտը» փետրվարի 14-ին Բելեկ քաղաքում ստուգողական հանդիպում է անցկացնելու Խարկովի «Մետալիստի» հետ։ Հանդիպման կայանալու վերաբերյալ տեղեկությունը զետեղել էր նաև ուկրաինական ակումբի պաշտոնական կայքում։ Մասնավորապես, կայքում նշված է, որ Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Մետալիստը» փետրվարի 14-ին ժամը 16-ին մրցելու է «Ալաշկերտի», իսկ փետրվարի 18-ին ուկրաինական մեկ այլ ակումբի՝ «Ռուխի» հետ։ Մինչև «Մետալիստի» հետ մրցավեճը սակայն «Ալաշկերտը» Թուրքիայում հասցրել է անցկացնել երկու ստուգողական հանդիպում։

Եվ այսպես առաջին խաղում մեր թիմը ոչ-ոքի 1։1 է խաղացել ուզբեկական «Բունյոդկորի»։ «Ալաշկերտի» կազմում 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը։ Երկրորդ խաղում Հայաստանի չեմպիոնը մրցել է ղազախական «Տարազի» հետ և առավելության հասել 1։0 հաշվով։ «Ալաշկերտի» կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել թիմի նորեկ Դմիտրի Գուզը։ Նույնիսկ հաղթանակի վերաբերյալ ոգեշնչող տեղեկությունը չի ստիպել «Ալաշկերտ» ակումբին դրա մասին տեղեկացնել իր հասարակությանը։ Երկրպագուները հայկական թիմի ելույթների մասին ստիպված են տեղեկանալ այլ աղբյուրներից։

Ինչո՞ւ է լռում Հայաստանի չեմպիոնը և որն է դրա նպատակը։ Այն տրամաբանելն իսկապես դժվար է։ Եթե «Ալաշկերտի» ղեկավարությունը չէր ցանկանում, որ թիմի Թուրիքայում գտնվելու մասին իմանային երկրպագուները, ապա ուղղակի պետք էր չգնալ Թուրքիա։ Հիմա, երբ բանը բանից անցել է և «Ալաշկերտի» թուրքերի հետ համագործակցելը որոշ երկրպագուներ «մատի փաթաթան» են դարձրել երևանյան ակումբի լռությունն ուղղակի տարակուսելի է։ Թուրքերի հետ համագործակցելու կապակցության կարելի էր գոնե պարզաբանում ներկայանել և փորձել բացատրել որոշման պատճառները, բայց․․․։ «Ալաշկերտի» թուրքերի հետ համագործակցության վերաբերյալ աղմկահարույց տեղեկություն էր տարածվել դեռևս հունվարի վերջին։ «Ալաշկերտը» հանդես էր եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավոր է դարձել բուքմեյքերական շուկայում հայտնի Masbet ընկերությունը։ Կարճ ժամանակ անց սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում խոսվեց, որ նշված բուքմեյքերական ընկերությունը թուրքական է։

«Marsbet»-ը, որը համագործակցում է նաև աշխարհում հայտնի այլ ակումբների հետ իսկապես թուրքական է, գործում է Թուրքիայում։ Matsbet»-ը դասվում է նաև թուրքական 10 լավագույն բուքմեյքերական ընկերությունների շարքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում