Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։ Այս մասին տեղեկություն է տարածվել Vkontakte սոցիալական կայքում գործող «Armenian Football Group» խմբում։ Նշվում է, որ վերջերս վերաբացված Երևան-Ստամբուլ չվերթի առաջին ուղևորների թվում են եղել «Ալաշկերտի» ֆուտբոլիստները։ Խմբում զետեղվել են նաև լուսանկարներ, որի հեղինակը «Ալաշկերտի» ֆուտբոլիստն է։ Սոցցանցում հրապարակված լուսակարից պարզ է դառնում, որ այն արված Թուրքիայի Բելեկ և Անթալիա քաղաքումներում։
Նշվում է նաև, որ Երևանյան ֆուտբոլային ակումբը ամեն կերպ փորձում է գաղտնի պահել Թուրքիայում հավաք անցկացնելու փաստը։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավոր է դարձել բուքմեյքերական շուկայում հայտնի Masbet ընկերությունը։«Առաջին լրատվական»-ը ուսումնասիրելով «Marsbet» ընկերություան գործունեությունը քաղել է ուշագրավ տեղեկություններ։
Եվ այսպես, https://turkishbetting.com/review/marsbet-bookmaker/ պարբերականի համաձայն «Marsbet»-ը, որը համագործակցում է նաև աշխարհում հայտնի այլ ակումբների հետ, թուրքական է, գործում է Թուրքիայում։ Marsbet բուքմեյքերական գրասենյակը Թուրքիայում հայտնի է որպես MarsBahis, որը նախատեսված է առցանց խաղադրույքների համար։ «Matsbet»-ը դասվում է նաև թուրքական 10 լավագույն բուքմեյքերական ընկերությունների շարքում։