
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 7-րդ մրցափուլի հանդիպումը՝ Ռեյկյավիկում մրցելով Իսլանդիայի ընտրանու հետ:
Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:
Ասուլիսը կկայանա հոկտեմբերի 7-ին և կսկսվի տեղական ժամանակով 17:30-ին (Երևանի ժամանակով՝ 21:30) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով: