Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

22 միլիոնանոց Իսլանդիան ընդդեմ 40 միլիոնանոց Հայաստանի․ Հաղթական փաստերի հետքերով

Հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում կհյուրընկալվի Իսլանդիային։ Այս տարվա մարտի 28-ին Երևանում տեղի ունեցած մրցավեճում մեր հավաքականը Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի խփած գոլերի շնորհիվ իսլանդացիներին հաղթել էր 2։0 հաշվով։ Այնուամենայնիվ, բուքմեյքերները առաջիկա մրցավեճում ավելի հավանական են համարում դաշտի տերերի հաղթանակը։ Մասնավորապես, Իսլանդիայի հաղթանակի համար սահմանված է 2.1 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․4, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը 4․1 գործակցով։ 6-րդ տուրից հետո Հայաստանի ընտրանին 11 միավորով J ենթախմբում 2-րդն է և 4 միավորով զիջում է առաջին հորիզոնականում գտնվող Գերմանիային։ Պետք է ըդունենք, որ առաջին հորիզոնականի համար պայքարելը մեզ համար ուղղակի իրատեսական չէ։ Իսլանդացիները 4 միավորով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում են և կորցրել են հնարավորությունը երկրորդ հորիզոնականի համար պայքարելու։ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը Իսլանդիայի համար մրցաշարային առումով որևէ նշանակություն չունի։ Մինչդեռ մեզ համար Ռեյկյավիկում կայանալիք խաղը կարող է շրջադարձային լինել։ Հաղթանակի դեպքում մերոնք լուրջ հայտ կներկայացնեն պահպանելու երկրորդ հորիզոնականը, ինչը հնարավորություն կտա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը շարունակել փլեյ-օֆֆում։

Պարտության դեպքում Խոակին Կապառոսի թիմը ըստ ամենայնի կնահանջի երրորդ հորիզոնական, քանզի նույն օրը Հյուսիսային Մակեդոնիան հյուրընկալվելու է Լիխտենշտեյնին և հավանականությունը մեծ է, որ բալկանյան հավաքականը 3 միավոր կվաստակի։ Մակեդոնացիներն այս պահին ունեն 9 միավոր։ Ինչևէ, փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Իսլանդիայի ազգային թիմը և ինպիսին են հաղթելու մեր հնարավորութունները։ Սեպտեմբերին տեղի ունեցած խաղային ցիկլում ինչպես Հայաստանի հավաքականը իսլանդացիներին 9 հնարավորից հաջողվել էր վաստակել ընդամենը մեկ միավոր։ Նշենք սակայն, որ ի տարբերություն Հայաստանի Իսլադիան երեք հանդիպում անց է կացրել տանը։ Մասնավորապես, 0։2 հաշվով Ռումինիային զիջելուց հետո Իսլանդիան ոչ-ոքի 2։2 էր խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Ընդորում հյուրերը մինչև 78-րդ րոպեին հաշվի մեջ առջում էլ եղել 0։2 հաշվով։ 6 րոպեում խփած երկու գնդակների շնորհիվ Իսլանդիան խուսափել է պարտությունից։ 3-րդ խաղում Իսլանդիան 0։4 հաշվով զիջել էր Գերմանիային։ Այս խաղի 20-րդ րոպեին ծանր վնասվածք էր ստացել Իսլանդիայի հավաքականի առաջատարներից և ամենթանկ ֆուտբոլիստ, իտալական «Վենեցիայի» կիսապաշտպան Արնոր Սիգուրդսոնը։ Վերջինս դեռևս չի ապաքինվել և չի միացել Իսլանդիայի ազգային թիմին։ Սա լուրջ կորուստ է մեր մրցակցի համար: Տևական ժամանակ ազգային թիմում չէ Իսլանդիայի ընդգծված առաջատար անգլիական «Էվերտոնի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը։ Եթե Արնոր Սիգուրդսոնի տրանսֆերային արժեքը 4․5 միլիոն եվրո է, ապա Գիլֆի Սիգուրդսոնի տրանսֆերը գնահատված է 13 միլիոն եվրոյով։

Ընդհանուր առմամբ այս պահին Իսլանդիայի հավաքականի ճամբարում գտնվող բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր հանրագումարը կազմում է 22.08 միլիոն եվրո։ Իսլանդիայի ամենաթանակ ֆուտբոլիստը հոլանդական «Ալկմարի» ձախ վինգեր Ալբերտ Գուդմունդսոնն է, որի տրանսֆերային արժեքը 4 միլիոն եվրո է։ Ներկայում Հայաստանի ազգային հավաքականի տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 40․1 միլիոն եվրո։ Այսինքն ֆուտբոլիստների որակի առումով մերոնք մի գլուխ ավելի բարձր են իսլանդացիներից։ Լուկաս Սելարայանի մեր գլխավոր թիմին միանալուց հետո տրանսֆերային արժեքի հանրագումարը ավելացել է 10 միլիոն եվրոյով։ Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է, որի տրանսֆերը 15 միլոն եվրո է։ Սելարայանը 10 միլիոնով երկորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սարգիս Ադամյանը, 3․5 միլիոն եվրոյով։

Մեր կորուստների ու ուժեղ կողմերի մասին արդեն խոսել ենք։ Հաշվի առնելով բերված արգումենտները պետք է ընդունենք, որ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը պետք է հաղթի։ Հաղթանակի համար կան բոլոր նախադրյալները և մնում է թերևս օգտագործել դրանք։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում