Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլային կատաստրոֆա «Հանրապետականում»

Երևանի «Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Հայաստանի չեմպիոնը երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։4 հաշվով զիջեց Ֆինլանդիայի չեմպիոն «Հիկ»-ին։ Առաջին տուրում էլ «Ալաշկերտը» Թել Ավիվիում 4։1 հաշվով պարտվել էր «Մաքաբիին»։ Փաստորեն, երկրորդ խաղում անընդմեջ հայկական ակումբը 4 գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Հայաստանի առաջնության 5-րդ տուրի «Նորավանքի» հետ հանդիպումից հետո հրաժարական էր տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Վերջինիս գլխավորությամբ երևանյան թիմը բավական հաջող էր ելույթ ունեցել եվրագավաթների որակավորման փուլում, պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստանալով խաղալու խմբային մրցաշարում։ Գրիրոգյանին փոխարինել էր սերբ մասնագետ Միլան Միլանովիչը, որի գլխավորությամբ «Ալաշկերտը» երկու մարզում էր անցկացրել մինչև «Հիկ»-ի դեմ մրցավեճը։ Առաջին խաղակեսում «Ալաշկերտը» թարմ տեսք ուներ և խաղը թելադրողի դերում էր։ Հաշիվը հավասարեցնելու հետո թվում էր թե, մեր թիմը կմեծացնի ճնշումը և առաջին հաղթանակը կտանի խմբային փուլում։

Մրցակիցը կարգով ավելի բարձր չէր։ «Հիկ»-ի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 6.1, իսկ «Ալաշկերտի» խաղացողների տրանսֆերային հանրագումարը՝ 6․03 միլիոն եվրո։ Կարճ ասած «Հիկ»-ը այն մրցակիցն էր, որին Երևանում պետք է հաղթեինք։ Հանդիպման 36-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Ալաշկերտի» ավագ, հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։ Կարմիր քարտից հետո «Ալաշկերտի» խաղը փլուզվեց և երկրորդ կեսում ֆիննական ակումբը հեշտությամբ օգտագործեց քանակական առավելությունը։ Պարտության մեջ Արտակ Գրիգորյանին մեղադրելը սակայն ամենևեին ճիշտ չի լինի։ Այո Գրիգորյանը սխալվեց։ Տվյալ դրվագում ավելի նախընտրելի կլիներ, որ «Հիկի»-ի հարձակվողը մեն մենակ դուրս գար դարպասապահի հետ և նույնիսկ գրավեր դարպասը։ Լիարժեք կազմով կորցրածը ետ բերելը հնարավոր կլիներ։ Հնարավոր կլիներ նույն խաղային տեմպով շարունակել պայքարը։ Ամեն դեպքում չմոռանանք, որ ֆուտբոլը թիմային խաղ է և կամիր քարտ ստանալն ամենևեին էլ «դատավճիռ» չէ։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆում մի քանի անգամ ավելի զորեղ մրցակցի՝ Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյնջերսի» դեմ «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստներով արժանի պայքար մղեց։ Առաջին կեսի վերջնամասում դաշտից հեռացվեց մեր թիմի կիսապաշտպան Ջեմյսը։ Երկրորդ կեսում սակայն մեր թիմը դրական առումով կերպարանափոխվեց և ուներ իրական հնարավորություն հաղթելու հզոր ակումբին։ Ուստի երեկվա ձախողումը որևէ կերպ չի կարելի արդարացնել Գրիգորյանի սխալով։ Կարևոր ևս մեկ հանգամանք։ Ի տարբերություն «Ռեմյնջերսի» դեմ հանդիպման «Ալաշկերտը» երեկ խաղաց առանց 12-րդ խաղացողի։

«Հանրապետական» մարզադաշտը կիսադատարկ էր։ Պատճառը տոմսերի թանկ լինելն է։ Երկրպագուն նախընտրեց հանդիպման տանը հետևել։ Երբ «Ալաշկերտը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր, խոսում էինք աշնանային ֆուտբոլային տոնի մասին։ Այսօր կարող ենք ասել, որ ֆուտբոլային տոնը վերածվում է ֆուտբոլային կատաստրոֆայի։ Երկու խաղում 8 բացթողած գնդակ, կիսադատարկ ստադիոն, որտեղ լսելի էին ֆուտբոլիստների և մարզիչների բղավոցները։ Կատարվածը այլ կերպ բնութարգելը բավական դժվար է։ Կատարվածն ինչ խոսք ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Մենք ստիպված ենք սակայն հաշվի նստել այն իրողության հետ, որն ունենք։ Հետևություններ առաջին հերթին պետք է անի «Ալաշկերտի» ղեկավար կազմը։ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Հայաստանի չեմպիոնը դեռևս 4 հանդիպում պետք է անցկացնի։

Ենթախմբի արգելքը հաղթահարելու մասին խոսելը կարծում ենք լուրջ չի լինի։ Առաջին հերթին թիմի առաջ պետք է խնդիր դրվի արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրելը։ Անհրաժեշտ է նաև երկրպագուին մարզադաշտ վերադարձնելու լուծումներ գտնել։ Ֆուտբոլիստն ունի երկրպագուի աջակցության կարիքը։ Եվ վերջապես, ֆուտբոլիստներն առաջին հերթին խաղում և պայքարում են երկրպագուի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում