Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Անհավանական «պնդերեսություն»․ 21-ամյա հայ ֆուտբոլիստը շարունակում է զարմացնել ռուսներին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում հերթական փայլուն խաղով աչքի ընկավ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Կրասնոդարի թիմը սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Սոչիի» նկատմամբ։ Արդեն 3-րդ րոպեին Սպերցյանը տպավորիչ անցումով ճեղքելով պաշտպանությունը` բացեց հանդիպման հաշիվը։ 63-րդ րոպեին էլ Սպերցյանի ճեղքումը «Սոչիի» պաշտպանները կասեցրին 11 մետրանոց հարվածի գնով, որն անվրեպ իրացրեց Կրիխովնյակը։ Ի դեպ 40-րդ րոպեին «Կրասնոդարը» մնացել էր 10 ֆուտբոլիստներով, իսկ 75-րդ րոպեին մրցավարը երկրորդ կարմիր քարտը ցույց տվեց։

«Ուղղակի ապշել կարելի է, ինչպես է 21-ամյա Սպերցյանը ծանր իրավիճակում իր վրա վերցնում խաղն ու նման անցումներ կատարում։ Դա կարող էր անել փորձառու թիմի ավագ, բայց հայ երիտասարդը ցուցաբերելով մարզական «պնդերեսություն» ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում»,- խոսելով Սպերցյանի խաղի մասին ասում էր հանդիպմանը մեկնաբանը։ Իսկապես, 21-ամյա հայ կիսապաշտպանն վերջին հանդիպումներում պարզապես հիացնում է։ Չենք ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց այս ոգով շարունակելու դեպքում Սպերցյանը կարող է իր խոսքն ասել եվրոպական ֆուտբոլի անհամեմատ ավելի բարձր հարթակներում։ «Հույզերն անչափ շատ են: Շատ լավ սկսեցինք խաղը, խփեցինք արագ գոլ: Հեռացում, հետո՝ ևս մեկը, արդեն շատ բարդ էր: Լավ է, որ կարողացանք գոլ խփել:Ինչ վերաբերում է գոլիս, երբ Ջոն Կորդոբան գնդակը փոխանցեց ինձ, իմ ու Կաբելայի առջև մեկ պաշտպան կար, և ես որոշեցի վերցնել կենտրոնը, քանի որ նա կարծում էր, որ փոխանցում եմ կատարելու Ռեմիին: Այդ պատճառով միանգամից հարվածեցի ձախ ոտքով:Ընդմիջմանը ստացանք հրահանգներ, որոնք կատարեցինք ու ամեն բան ստացվեց: Շատ չէինք փակվել սեփական դարպասի մոտ: Նույնիսկ 10 խաղացողներով արգեսիվ էինք գործում: Այդ պատճառով կարողացանք էլի գոլ խփել»,- խաղից հետո ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Սպերցյանը։

«Էդիկն այն բացառիկ տղաներից է, որը համբերատար սպասեց իր հնարավորությանը և օգտագործեց այն։ Այս նա կարող է 4-5 ամուր պաշտպանների միջով քամու պես անցնել։ Նա իրական պրոֆեսիոնալ է և արժանիորեն իր տեղն է վաստակել «Կրասնոդարի» հիմնական թիմում»,- «Քոմմենթ շոու» յութբյան ալիքին նախօրեին տված հարցազրույցում ասել էր «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Սպերցյանն արդեն իսկ դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա տուգանայինից ֆանտաստիկ գոլի հեղինակ էր դարձել նաև «Զենիթի» դեմ մրցավեճում սակայն մրցավարներն այն չէին արձանագրել։ Երեկվա խաղից հետո ռուսական մամուլը կրկին քննադատել է ազգային հավաքականի մարզչական շտաբին 21-ամյա տաղանդին այսպես ասած աչքաթող անելու համար։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Սպերցյանն ընդունելով Հայաստանի ազգային հավաքականի հրավերը մարտին նորամուտն էր նշել մեր գլխավոր թիմում նորամուտի խաղում դառնալով կարևոր գոլի հեղինակ։ «Գրոզնիում տեղի ունեցած խաղում գլխավոր դերակատարը հայ կիսապաշտպանն էր։ 21-ամյա Սպերցյանը հյուրերի երկու գոլային գրոհների ամենակարևոր մասնակիցն էր։ Առաջին դրվագում նա այնպիսի հնարք կատարեց, որ անգամ ամենահամարձակները կդժվարանան դա անել։ Այնուհետև երկրորդ գոլի ժամանակ ձախ եզրում հրաշալի ճեղքում իրականացրեց։ Մեզ մնում է միայն ափսոսալ, որ նա այլևս չի կարողանա խաղալ Ռուսաստանի հավաքականում»,- նախորդ շաբաթ գրել էր Sportbox պարբերականը։

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում Սպերցյանը Գրազնիում գրավել էր «Ախմատի» դարպասը, իր առաջին գոլը խփելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ինչևէ, արդեն հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում 7-րդ հանդիպումը կանցկացնի Ռեյկյավիկում՝ հյուրընկալվելով Իսլանդիային։ Երեք օր անց էլ մերոնք Բուխարեստում կմրցեն Ռումինիայի հետ։ Անչափ կարևոր է, որ կարևորագույն հանդիպումներից առաջ Սպերցյանը հիանալի մարզավիճակ է ձեռք բերել։ Հուսով ենք, որ խաղային պոտենցիալը 21-ամյա կիսապաշտպանը կօգագործի նաև մեզ համար վճռորոշ հանդիպումներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում