Thursday, 02 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում․ Լիխտենշտեյնի դեմ 2-րդ վճռորոշ խաղը․․․

Աշխարհի առաջնության 6-րդ տուրում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հետ։ Այս պահին ըտրական J ենթախմբում առաջինը Գերմանիան է, որն ունի 12։ Երկրորդ տեղում գտնվող Հայաստանի հավաքականը վաստակել է 10 միավոր։ Երրորդ տեղում Ռումինիան է 9 միավորով, իսկ 4-րդ հորիզոնականում գտնվող Մակեդոնիան ունի 8 միավոր։ Իսլանդացիները վաստակել են 4 միավոր, իսկ վերջին տեղում գտնվող Լիխտենշտեյնը միավոր չի վաստակել։ Խմբի ետնապահի հետ խաղում մեր հավաքականը միավորներ կորցնելու իրավունք ուղղակի չունի։ Ավելին վաղը մեր ֆուտբոլիստները պետք է անեն հնարավորինը խփած և բաց թողած գնդակների բացասական բալանսը վերացնելու համար։ Գերմանիայից 6։0 հաշվով կրած պարտությունից հետո մեր հավաքականի խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը -2 է (6:8): Հնարավոր է, որ այս ցուցանիշը մրցաշարային աղյուսակի վերջնական հաշվարկում վճռորոշ դեր խաղա։

Ինչևէ, Գերմանիայից կրած պարտությունից հետո երկրպագուների շրջանում շատ է խոսվում ձախողման պատճառների մասին։ Շատ է խոսվում, որ մարտին տեղի ունեցած փայլուն հաղթանակներից հետո մեր հավաքականի խաղն անկում է ապրել։ Այո, պետք է ընդունենք, որ վերջին երկու խաղերում մերոնք ցույց չտվեցին այն խաղը, որը կարող էին, որին արդեն սովորել ենք։ Անկման պատճառը թերևս տակտիկական է։ Հավաքականի ճամբարում գտնվող գրեթե բոլոր ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում։ Ուստի վատ խաղը կապել առանձին ֆուտբոլիստների հետ միանգամայն ճիշտ չի լինի։ Փորձենք հասկանալ, ինչ է իրականում փոխվել Հայաստանի հավաքականում հաղթական հանդիպումներից հետո։ Անդրադառնանք թերևս առաջին հայացքից ոչ այնքան նշանակալի մի փոփոխությանը, որ սակայն լուրջ հետևանքներ ունեցավ։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումից առաջ պաշտոնական խաղերում մեր ազգային թիմը 5 անընդմեջ հաղթանակ էր տարել։ Այդ 5 հանդիպումներում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում եղել են նոմինալ կենտրոնական հարձակվողներ ի դեմս Ալեքսանդր Կարապետյանի և Նորբերտո Բրիասկո Բալեկյանի։ Վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը խաղաց առանց նոմինալ կենտրոնականի։ Գերմանիայի դեմ 4-2-3-1 սխեմայում կենտրոնականի հարձակվողի դիրքում էր Սարգիս Ադամյանը, որը ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց։

Նշենք, որ Ադամյանը եզրային հարձակվող է և հազվադեպ է խաղում կենտրոնում։ Ավելի ամրակազմ Կարապետյանը և Բալեկյանը իրենց համար հարազատ կենտրոնական հարձակվողի դիրքում նախորդ հանդիպումներում շարունակ լարվածության մեջ էին պահում մրցակցի պաշտպաններին։ Նրանց մոտ հաջող էր ստացվում նաև պայքարը երկրորդ հարկում և գնդակ պահելը։ Արդյունքում մեր եզրային և կենտրոնական կիսապաշտպանները տարածություն էին ստանում, ավելի արագ տեղաշարժվում։ Թե Մակեդոնիայի և թե Գերմանիայի դեմ մրցավեճերում խաղային այս գործողությունները տեղի չունեցան, ինչի հետևանքով առջևի գծում մերոնք ուղղակի ձախողվեցին։ Բալեկյանը կորոնավիրուսի համավարակի պատճառով չի միացել հավաքականին, իսկ Ալեքսանդր Կարապետյանը լավագույն մարզավիճակում չէ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարկադրաբար գնաց տակտիկական փոփոխությունների որոնք խոշոր հաշվով արդյունավետ չէին։ Կարծում ենք պարզ է, որ վաղը Լիխտենշտեյնը խաղալու է փակ ֆուտբոլ։ Այսինքն տուգանային հրապարակին մոտենալու համար մերոնք ստիպված են լինելու խաղալ նաև երկար փոխանցումներով։ Նման իրավիճակում նոմինալ կենտրոնական հարձակվողի ներկայությունն այլընտրանք չունի։ Խնդրի միակ լուծում թերևս Ալեքսանդր Կարապետյանին մեկնարկային կազմում ընդգրկել է։

Այո նա մարզավիճակի հետ կապված խնդիր ունի, բայց հաշվի առնելով մրցակցի կարգը կարծում ենք կկարողանա օգտակար լինել թիմի համար։ Լիխտենշտեյնի դեմ վճռորոշ խաղում մենք արդեն սայթաքել ենք։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Երևանում Բոսնիա-Հերցեգովինային հաղթելուց հետո 2019 թ․ հոկտեմբերին մերոնք հյուրընկավելիս ոչ-ոքի 1։1 խաղացին Լիխտենշտեյնի հետ և կորցրին հնարավորությունը երկրորդ հորիզոնականի համար պայքարելու։ Այս անգամ նման սայթաքումն անթույլատրելի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում