Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ Երևանի «Ալաշկերտի» հետ այսօր կայանալիք խաղի մասին։
«Մրցելու ենք իսկապես ուժեղ թիմի դեմ։ Պետք է մտածենք միայն դրական արդյունքի հասնելու համար։
Մենք ևս ուժեղ թիմ ունենք, ու ամեն ինչ կանենք, որ մեր առջև դրված խնդիրները լուծենք՝ երկու խաղերում էլ»,- ասել է Ջերարդը։
«Ռեյնջերս»- «Ալաշկերտ » կսկսվի ժամը 23-ին և կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։








































