«Բարսելոնայի» նախկի հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Փարիզ: Սպասվում է, որ առաջիկա օրերին նա պաշտոնապես պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ։ Վերջինիս երկրպագուները հավաքվել են ակումբի գրասենյակի մոտ և պատրաստվում են դիմավորել արգենտինացի լեգենդին։
ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն իսկ ամրագրել է Էյֆելյան աշտարակը Մեսին ներկայացնելու շնորհանդեսի համար: Օգոստոսի 9-ին արգենտինցի հարձակվողը բուժզննում կանցնի ՊՍԺ-ում: