Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Արթուր Ալեքսանյանը ճիշտ էր․ Պուտինի շնորհավորանքը հակահայկական մրցավարական «բեսպրեդելին»

Տոկիոյի Օլիմպիական խաղերում երեկ արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հայտարարությունը աղմուկ է բարձրացրել՝ մասնավորապես Ռուսաստանում։ Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար», –Матч ТВ հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան ասել էր մեր մարզիկը։ Հիշեցնենք, որ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 1:5 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևին: Կրած պարտությունից հետո հրաժարվել է կրել արծաթե մեդալը՝ մրցանակների հանձման ժամանակ։ Արթուր Ալեքսանյանի համոզմամբ Եվլոևը չեմպիոն է դարձել մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում։ Գոտեմարտի առաջին կեսի վերջնամասում մեր ըմբիշը ըստ էության դիմակայեց պարտերում և գորգի մրցավարը ռուս ըմբիշի օգտին միավոր չգրանցեց։ Այդ պահին հաշիվը 1։0 էր հոօգուտ Եվոևի։ Երկրորդ կեսում դիմակայելու դեպքում հավաքականակությունը մեծ էր, որ Ալեքսանյանը միավոր մեկ միավոր կվաստակի և կհռչակվի Օլիմպիական չեմպիոն, բայց․․․։ Կրկնապատկերում հստակ երևում է, որ Եվլոևը գորգից դուրս չի հանել Ալեքսանյանին։ Ռուսական կողմի բողոքարկումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Եվլոևին տրվեց 3 միավոր, մինչդեռ սխալ բողոքարկման համար միավոր պետք է տրվեր Ալեքսանյանին։ Վերջինս դարձավ մրցավարական «բեսպրեդելի» հերթական զոհը։

Մրցավարական ամանաթողություն, որը իրականացվում է հայ ըմբիշների նկատմամբ։ Արթուր Ալեքսանյանը միանգամայն ճիշտ էր և մեդալը չվերցնելու նրա որոշումը՝ ընկալելի։ Սա առաջին դեպքը չէ երբ Եվլոևի դեմ գոտեմարտում մրցավարներն աշխատում են հօգուտ ռուսաստանցու։ Նույնը տեղի էր ունեցել 2020 թվականին դեկտեմբերին, Սերբիայում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում։ Որակավորման փուլում մրցավարների աջակցությամբ Եվլոևը Ալեքսանյանին հաղթել էր նույն 5։1 հաշվով։ Փաստորեն նույնը տեղի ունեցավ նաև երեկ։ Օլիմպիական խաղերում օգոստոսի 3-ին մրցավարական բեսպրեդելի զոհ դարձան նաև հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը։ Վերջինիս գոտեմարտի տեսանյութում հստակ երևում է, որ Ասլանյանը գործել է կանոնների սահմանում, վաստակել է 2 անգամ 2 միավոր, որից հետո էլ տուշեով հաղթել է մրցակցին: Գորգի մրցավարը և եզրային 2 մրցավարները ֆիքսում են մեր ըմբիշի հաղթանակը, սակայն եգիպտոսցի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի մարզիչը բողոքարեց մրցավարների որոշումը, իսկ բողոքարկման ժամանակ մրցավարների որոշումը վերանայվում է մրցավարական հանձնաժողովի կողմից և հենց նրանց որոշման պատճառով էլ մեր մարզիկը զրկվեց հաղթանակից: Ասլանյանն ըստ էության կիսաեզրափակչում էր և մենք մեդալի իրական հնարավորություն ունեինք։

Չալյանի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ երկրորդ մրցափուլի միջնամասում, երբ հաշիվը 1։1 էր, Կարապետ Չալյանին նկատողություն տրվեց, իբրև թե, մրցակցի դեմքին հարվածելու համար, սակայն կրկնապատկերում հստակ երևում էր, որ այդտեղ կանոնների խախտում չկար, և դա պարզապես կոնտակտ էր երկու ըմբիշների միջև։ Նկատողության պատճառով ադրբեջանցի ըմբիշը ստացավ երկու միավոր, մրցավարները ևս մեկը գումարեցին հայ մարզիչների վիճարկումը մերժելուց հետո։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։ Հայաստանի նկատմամբ իրականացվող մրցավարական «բեդպրեդելի» ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհարվորել է Մուսա Եվլոևին հայ ըմբիշի նկատմամբ տարած ըստ էության սկանդալային հաղթանակի կապակցությամբ։

«Փորձառու ու անվանի մրցակցի դեմ եզրափակիչ գոտեմարտում դրսևորեցիք երկաթյա կամք, հղկված տեխնիկա, հաջողության հասնելու նպատակասլացություն: Այդ վստահ, փայլուն հաղթանակը հրաշալի նվեր է մեր մարզիչների ու մեր երկրում հունահռոմեական ըմբշամարտի բոլոր սիրահարների համար», ասվում է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում։ Արթուր Ալեքսանյանի հայտարարության և մեր նկատմամբ իրականացվող մրցավարական արշավանքից հետո սա իսկապես շնորհավորանք էր մրցավարական ամանաթողությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում