Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Օլիմպիական ոսկե շաբաթը․ Արթուր Ալեքսանյան, Սիմոն Մարտիրոսյան․․․

Տոկիոյում շարունակվող Օլիմպիական խաղերում մեր օլիմպիականներից այսօր մրցասպարեզ դուրս եկան բռնցքամարտիկ 75 քաշային Արման Դարչինյանը և հունահռոմեական ըմբիշ Արմեն Մելիքյանը։ Վերջինս 1/8-րդ եզրափակչում լարված պայքարում առավելության հասավ իրանցի Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում սակայն Մելիքյանը գոտեմարտը տանուլ տվեց ուկրաինացի Լենուր Տիմուրովին, զիջելով 4։8 հաշվով։ Արման Դարչինյանը քառորդ եզրափակչում մրցեց ֆիլիպինցի Էմիռ Մարսիալի հետ։ Արդեն առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկվելով պարտվեց եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Հիշեցնենք, որ Դարչինյանը 1/8 եզրափակչում առավելության էր հասել սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ եւ այսօր հաղթելու դեպքում կապահովեր առնվազն բրոնզե մեդալ։ Ինչևէ, վաղը պայքարը կսկսեն հունահռոմեական ըմբիշներ՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը։ 77 կգ քաշային կարգում Չալյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրադովի հետ:

Հաջողության հասնելու դեպքում մեր ըմբիշը քառորդ եզրափակիչում կմրցի Ալֆոնսո Անտոնիո Լեյվա Յեպես (Մեքսիկա)-Ալեքսանդր Չեխիրկինի (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ: 97 կգ քաշային կարգում էլ Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուբեկովի հետ: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Ռոսիլիո Քինդ (Կուբա) – Արվի Սավոլայնեն (Ֆինլանդիա) դիմակայության հաղթողի հետ: Մեկնարկային գոտեմարտերը կսկսվեն Երեւանով առավոտյան 06։30-ից։ Այս քաշային կարգերում եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 3-ին։ Հույս ունենք, որ վաղը մեր երկու ներկայացուցիչները կապահովեն մեդալներ։ Գալիք շաբաթը վճռորոշ է լինելու մեր օլիմպիական համար։ Մասնավորապես, պայքարի մեջ են մտնելու մեր բոլոր ուժեղագույն մարզիկները՝ մեդալի բոլոր հավակնոդները։ Վաղը մարմնամարզության հենացատկ ձևի եզրափակչում ելույթ կունենա Արթուր Դավթյանը, որը որակավորման փուլում ցույց էր տվել առաջին արդյունքը։ Դավթյանի ելույթը սկսկվի Երևանի ժամանակով 13։51-ին։

Օգոստոսի 3-ին ծանրամարտի 109 քաշային կարգում ելույթ կունենա աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Վերջինս քառորդ եզրափակիչը հաղթահարելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ։ Նույնը օրը ասպարեզ դուրս կգան նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը և ըմբիշ Կարեն Ասլանյանը: Ազատ ոճային ըմբշամարտի մրցումները կսկսվեն օգոստոսին 4-ին։ Այս մարզաձևում մենք չեմպիոնական ակնկալիքներ ունենք Արսեն Հարությունյանից և Վազգեն Թևանյանից։ Հարությունյանը պայքարը կսկսի օգոստոսի 4-ին, իսկ Թևանյանը օգոստոսի 6-ին։

Լիահույս ենք, որ վաղվանից Հայաստանի համար կսկվի ոսկե շաբաթը։ Հիշեցնենք, որ մինչ օրս մեր օլիմպիականներին չի հաջողվել մեդալ նվաճել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում