Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիտ Կարեն Խաչանովը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է։ Քառորդ եզրափակչում հայազգի մարզիկը լարված պայքարում 7:6 (7:4), 4:6, 6:3 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Ուգու Ումբերի նկատմամբ։
Կիսաեզրափակչում Խաչանովը կմրցի Դանիել Մեդվեդև (Ռուսաստան)- Պաբլո Բուստա (Իսպանիա) զույգի հաղթողի հետ։