Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Փաշինյանի հայտարարությունից 10 ամիս անց․ Ինչ է փոխվել հայկական ֆուտբոլում

Նախորդ շաբաթ ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին: Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մեր երկրի համար չափազանց ծանր և դժվար ժամանակաշրջանում իր հաղթանակներով, ըստ էության, դարձավ երկրի և ժողովրդի դրական զգացողությունների վերադարձի առաջամարտիկը:Իհարկե, այդ գործառույթի դերը դժվար է գերագնահատել, մյուս կողմից չեմ ուզում, որ մենք մեր ֆուտբոլի հավաքականի ուսերին դնենք շատ ծանր բեռ և հետագա մրցապայքարի ժամանակ նրան կաշկանդենք: Բայց նաև կարևոր եմ համարում, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք՝ ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կոնկրետ արդյունքներ արձանագրի: Մեր ակնկալիքն է, որ մինչև այդ ժամանակաշրջանը հավաքականը ոչ միայն դուրս կգա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այլև կկարողանա դառնալ մրցանակակիր», – նշել էր Փաշինյանը։

Վերջինս առաջին անգամ չէ, որ խոսում է մեր ազգային հավաքականի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում մրցանակակիր դառնալու մասին։ Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին Փաշինյանը ներկայացնելով մինչև 2050 թվական մեր պետության ռազմավարությունը անդրադարձել էր նաև ֆուտբոլին հստակ խնդիր դնելով Հայաստանի ազգային հավաքականի առաջ։ Այն ժամանակ, մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականը գտնվում մեղմ ասած անմխիթար վիճակում։ ս 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Իտալիայից կրած 9։1 հաշվով պարտությունից հետո մեր գլխավոր թիմը այսպես ասած նուկդաունում էր։ Այդ պահին ազգային թիմի հաջողությունների կամ լուրջ նպատակների մասին խոսելը ոմանց մոտ նույնիսկ ծիծաղ էր առաջացնում։ ՀՀ վարչապետի հայտարարությունից անցել է 10 ամիս։ Այս ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը հաղթող ճանաչվեց Ազգերի լիգայի C դիվիզիոնում, իսկ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում երեք խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այո մեր հավաքականն արդեն իսկ կտրուկ վերելք է արձանագրել, որը օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների արդյունք է։ Ընդունենք սակայն, որ պահին աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մեդալների մասին մտածելը ուղղակի լուրջ չի լինի։ Մեծ հաղթանակները միայն ու միայն տրվում են տևական և հետևողական աշխատանքի արդյունքում։ Այնուամենայնիվ, Փաշինյանի հայտարարությունից հետո հայկական ֆուտբոլում և մեր ֆուտբոլային գերատեսչությունում ըստ էության տեղի ունեցավ ռազմավարական բեկում։

«Իրականում մենք պատերազմյան և հետպատերազմյան ամենածանր պահերին զգացել ենք կառավարության, տարբեր մարմինների աջակցությունը, որովհետև առանց այդ աջակցության նման բարդ իրավիճակում նույնիսկ հնարավոր չէր լինի կազմակերպել այն հանդիպումները, որոնք մենք պարտավորված էինք անցկացնել միջազգային ասպարեզում:Մեզ համար շատ կարևոր է, որ իրոք ծանր պահերին ֆուտբոլը որպես սոցիալական ֆենոմեն կարողացել է որոշակի աջակցություն բերել Հայաստանին: Այժմ ավելի կայուն փուլում մենք ունենք մեր նպատակները: Ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը գրված է մինչև 2025 թվականը և պատրաստվում ենք մինչև այդ ժամանակահատվածը՝ 2022-ին կամ 2024-ին, նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դա արտացոլված է մեր ռազմավարության մեջ»,- նշել էր Մելիքբեկյանը։ Իրականում ինչ փոփոխություն է տեղի ունեցել։ Ժամանակին թե մարզիչները, թե ֆուտբոլիստները, թե ՀՖՖ-ի ղեկավարները խոսելով ազգային հավաքականի նպատակների մասին, մեկ մարդու պես ասում էին․ «մեր խնդիրը յուրաքանչյուր» խաղում հաղթելն է։

Ընդունենք, որ աշխարհում չկա որևէ թիմ կամ հավաքական, որի խնդիրը յուրաքանչյուր խաղում հաղթելը չլինի։ Այս մոտեցումը ոչ մի կերպ չես անվանի նպատակ կամ ռազմավարություն։ Այսօր ՀՖՖ-ի նախագահը պետությանը ղեկավարին հստակ ներկայացրեց այն ռազմավարությունը և նպատակը, որով շարժվում ենք առաջ։ Ասել, որ Հայաստանի հավաքականը չի կարող լուծել իր առջև դրված խնդիրը միանգամայն ճիշտ չի լինի։ Եթե 10 ամիս առաջ շատերը փնովում էին մեր ֆուտբոլիստներին, ապա այսօր նույն մարդիկ խոսում են սեպտմեմբերին Գերմանիայի հավաքականից միավոր պոկելու մասին։ Այո մեզ դժվար ճանապարհ է սպասվում, բայց կարևորն այն է, որ այսօր մենք այդ ճանապարհի վրա ենք։ Իսկ եթե ավելի սթափ, մինչև 2025 թվականը հավաքականի առաջ դրված խնդիրը բարդ է միևնույն ժամանակ իրագործելի։ Կարճ ասած այս պահին փորձում ենք լուծել սեպտեմբերին ՀՀ վարչապետի ներկայացրած մեծ խնդրի միայն մի մասը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում