Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Եվրո-2020․ Երբ երազանքը դառնում է իրականություն․ Մեծ հաղթանակի անատոմիան․․․

Իտալիայի ազգային հավաքականը պատմության ընթացքում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Եվրո-2020-ի եզրափակչում` «Ուեմբլի» մարզադաշտում իտալացիները երեկ մրցեցին Անգլիայի հետ: Հանդիպման մեկնարկում, առաջին իսկ գրոհի ժամանակ, խաղի 2-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Արագ հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Լյուկ Շոուն: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլն է: Բաց թողած գնդակից հետո Իտալիան կորցրեց խաղի «թելը»: Անգլիան տիրում էր նախաձեռնությանը, իսկ իտալացիները անկանոն և ինչ-որ տեղ նաև թափթփված էին գործում: Խաղակեսի վերջնամասում Իտալիայի խաղում հավասարակշռություն մտավ: Թիմերն ընդմիջման գնացին անգլիացիների նվազագույն առավելությամբ:Երկրորդ կեսի մեկնարկում Իտալիան շատ ավելի ակտիվ էր, և այդ ակտիվությունը տվեց իր արդյունքը: 61-րդ րոպեին Անգլիայի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հաշվի հավասարությունը վերականգնեց պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Ի դեպ, Բոնուչին ամենատարեց ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության եզրափակիչներում: Ի վերջո, հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակի առաջին կեսին թիմերը զգուշավոր էին հարձակման գծում և առավել կենտրոնացած էին պաշտպանության վրա: Երկրորդ կեսը ևս նույն տեսքն ուներ, և այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իտալացիները:

Հատկանշական է, որ Անգլիայի հավաքականից վրիպեցին այն երեք ֆուտբոլիստները, որոնց գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը փոխարինման էր դուրս բերել։ Մասնավորապես, մինչև հարվածաշարը Սաութգեյթը դաշտ մտցրեց Մարկուս Ռեշֆորդին ու Ջեյդոն Սանչոյին՝ փոխարինելով Ջորդան Հենդերսոնին ու Քայլ Ուոքերին։ Ռեշֆորդը հարվածեց դարպասաձողին, իսկ Սանչոյի հարվածը հետ մղեց Ջանլուիջի Դոնարուման։ Վրիպեց նաև Բուկայո Սական, որը փոխարինման էր դուրս եկել Կիրան Տրիպիեի փոխարեն։ Անգլիական մամուլը արդեն իսկ քննադատում է Սաութգեյթին անհեռատես և չհաշվարկված փոփոխություններ կատարելու համար։ «Այդ ամենի համար պատասխանատվություն եմ կրում ես։ Ես եմ ընտրել հարվածող ֆուտբոլիստներին՝ ելնելով նրանից, ինչ նրանք արել են մարզումներին։ Մենք հաղթում էինք որպես թիմ, իսկ հիմա միասին կրում ենք պատասխանատվությունը նրա համար, որ չենք հաղթել այս խաղում։ Բայց ինչ վերաբերվում է 11-մետրանոցներին, ապա դա իմ ընտրությունն է, որն ամբողջությամբ ինձ վրա է։Մենք լավ էինք պատրաստ ու լավ սկսեցինք։ Ցավոք, չկարողացանք իրագործել պահերը։ Ֆուտբոլիստները չպետք է ափսոսան այն ամենի համար, ինչ արել են մարզումներին, քանի որ նրանք ավելին անել չէին կարող»,- խաղից հետո ասել է Սաութգեյթը։

Վերլուծելով երեկվա դիմակայությունը կարող ենք ասել, որ Ռոբերտո Մանչինիի թիմը ավելի լավ տեսք ուներ և արժանի հաղթանակ տարավ։ Մասնավորապես, մեկնարկային ճնշումից և խփած գոլից հետո անգլիացիները մեծ հաշվով ոչնչով աչքի չընկան։ Երեկվա հաղթանակից հետո Իտալիան անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 34-ի։ Իտալացիները մոտ են համաշխարհային ֆուտբոլում նոր ռեկորդ սահմանելու։ Այս հաշվարկում առաջատարներն են Բրազիլիան և Իսպանիան, որոնք 35 խաղում անընդմեջ չեն պարտվել։ Առաջիկա երկու հանդիպումներում չպարտվելու դեպքում Իտալիան պատմություն կկերտի։ «Բարդ հանդիպում էր։ Մենք սկսեցինք ամենավատ ձևով։ Շատ բարդ էր, առավել ևս, որ ստադիոնում գերակշռում էին անգլիացի երկրպագուները և լիցքավորում էին մրցակցին լրացուցիչ էներգիայով։ Բայց մենք պահպանեցինք հանգստություն և ինքնատիրապետում։ Դա շատ կարևոր էր։ Մենք սկսեցինք խաղալ։ Ընդմիջմանը խոսեցինք և որոշեցինք, որ հաղթելու միակ տարբերակը խաղի վերահսկողությունը խլելն է։Մեծ պատմություն գրվեց։ Երազանքը դարձավ իրականություն։ Իսկապես, սա պարզապես անհավանական է։ Մրցաշարի սկզբից զգում էինք օդում հեքիաթի հրաշալի ներկայություն։ Ամեն օր այդ զգացողությունը մեծանում էր։ Մեր մտքերում մենք պատկերացնում էինք Կանավարոյին 2006-ի աշխարհի գավաթը ձեռքին։ Դա բերեց հաջողություն»,- ասել է Իտալիայի ազգային հավաքականի ավագ Ջորջիո Կյելինին։ Իտալիայի հավաքականն այսօր առավոտյան ժամանել է Հռոմ, որտեղ արժանացել է երկրպագուների փառահեղ ընդունելության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում