Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Եվրո-2020․ Անգլիական ճգնաժամ բրիտանական դերբիում․․․

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականին չհաջողվեց հաղթել Շոտլանդիային։ Եվրո-2020-ի D խմբի այս խաղի առաջին գոլային պահը ստեղծեց Շոտլանդիան, սակայն գնդակը չհայտնվեց ցանցում: Րոպեներ անց արդեն Անգլիայի գրոհի ժամանակ գնդակը դիպավ դարպասաձողին: Ըստ վիճակագրության առաջին կեսում առավելությունն Անգլիայի օգտին էր: Առաջին 45 րոպեներին այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսում էլ նույն իրավիճակն էր: Շոտլանդիան անսխալ էր գործում պաշտպանությունում, իսկ Անգլիան այդպես էլ չէր գտնում դեպի դարպասը տանող ամենաճիշտ ճանապարհը: Այս ենթախմբում մյուս խաղում էլ մրցեցին Խովաթիայի և Սլովակիայի հավաքականները։

Գլազգոյում կայացած խաղի առաջին կեսում հիմնականում նախաձեռնությանը տիրում էր Չեխիայի հավաքականը: Խորվաթիան շեշտը դրել էր հակագրոհների վրա: Աշխարհի փոխչեմպիոնների մոտ խաղը չէր ստացվում հարձակման գծում: Խաղի 37-րդ րոպեին Չեխիայի ընտրանին օգտվեց իր հնարավորությունից: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Շիկը, ով էլ քթին հարված ստանալու արդյունքում վաստակել էր այն հարվածը: Երկրորդ կեսի մեկնարկից ընդամենը 2 րոպե անց չեխերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Իվան Պերիշիչը: Խաղի մյուս հատվածում երկու թիմերից և ոչ մեկին հանդիպման ընթացքը բեկել չհաջողվեց: Հիշեցնենք, որ առաջին տուրում Անգլիան 1։0 հաշվով հաղթել էր Խորվաթիային,իսկ Չեխիան՝ 2։0 հաշվով Շոտլանդիային։ Վերջին տուրից առաջ այս խմբի բոլոր հավաքականները հնարավորոթյուն ունեն դուրս գալու փլեյ-օֆ։ Ինչ խոսք Անգլիան և Չեխիան ավելի շահեկան դիրքում են, բայց․․․։ Սկզբունքային մրցավեճում երեկ անգլիացիները կարճ ասած ցուցադրեցին թույլ և անատամ ֆուտբոլ։ Եվ սա այն դեպքում երբ մրցակիցը կարգով զգալի ցածր էր։ Ուշագրավ վիճակագրություն կապված Անգլիայի հավաքականի հարձակման գծի հետ։ Այս հավաքականի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը երեկ ևս մեկնարկային կազմում էր: «Տոտենհեմի» հարձակման առաջատարը փոխարինվեց հանդիպման 75-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Մարկուս Ռեշֆորդին:

Եվրո-2020-ում Քեյնը մասնակցել է Անգլիայի հավաքականի երկու խաղին էլ, սակայն լինելով կենտրոնական հարձակվող՝ ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասին խաղադաշտում անցկացրած ընդհանուր 156 րոպեի ընթացքում:Առաջին տուրի շրջանակում Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին Քեյնը խաղադաշտում անցկացրել էր 82 րոպե:Այս երկու հանդիպումների ընթացքում Քեյնը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 3 հարված, որոնցից մեկը՝ խորվաթների, երկուսը՝ շոտլանդացիների դեմ խաղում: Վիճակագրությունն ինչ խոսք մտահոգիչ է։ Նշենք նաև, որ Անգլիան գրավիչ ֆուտբոլ չէր ցուցադրել նաև Խորվաթիայի դեմ մրցավեճում։

Զարմանալի է թերևս, որ բուքմեյքերներն այս հավաքականին դասում են մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդների շարքում։ Կարծում ենք ակնհայտ է, որ Անգլիայի հավաքականում կան խնդիրներ, որոնք հնարավոր չի լինի շտկել ընթացիկ մրցաշարի ընթացքում։ Վերջին` երրորդ տուրում, այս խմբում կմրցեն հետևյալ զույգերը` Չեխիա-Անգլիա, Խորվաթիա-Շոտլանդիա: Խաղերը կկայանան հունիսի 22-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում