Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 18-րդ րոպեին Իտալիան կարող էր առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո Կելինիին ձեռքով գնդակն ուղարկել էր մրցակցի դարպասը: Մրցավարները չհաշվեցին գնդակը: Բայց Իտալիան րոպեներ անց, այնուամենայնիվ, կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ:
26-րդ րոպեին աչքի ընկավ Լոկատելին: Երկրորդ կեսում իտալացիները պահպանեցին իրենց տարածքային առավելությունը և 52-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Լոկատելին: Խաղ ավարտին մոտ Իտալիան խփեց նաև երրորդ գնդակը: Հեռահար հարվածով աչքի ընկավ Իմոբիլեն: