Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի հարձակվողը՝ համաշխարհային ֆուտբոլի գրանդում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կշարունակի համաշխարհային ֆուտբոլի գրանդերից մեկում՝ արգենտինական «Բոկա Խունիորսում»։ TyC Sports-ի լրագրող Բրիան Պեկորան հայտարարել է, որ Բալեկյանն արդեն իսկ 4 տարվա պայմանագիր է կնքել։ Բալեկյանի գործող պայմանագրի ժամկետն «Ուրականի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, իսկ նրա հրաժարագինը կազմում է 20 միլիոն դոլար: Ըստ արգենտինական լրատվամիջոցների՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 2 միլիոն եվրո: «Ուրականը» կպահպանի նրա տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը: Բալեկյանը «Ուրականի» ղեկավարությանն արդեն հայտնել է, որ պայմանագիր է կնքել «Բոկա Խունիորսի» հետ: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Բալեկյանն անց է կացրել 10 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Տրանսֆերմարկետ» հեղինակավոր պարբերականի վարկածով Բալեկյանի տրանսֆերային արժեքն այս տարվա փետրվարին ավելացել էր մեկ միլիոն եվրոյով և այժմ կազմում է 1.5 միլիոն եվրո։ Անցյալ տարվա դեկտեմբերին մեր հարձակվողի տրանսֆերն ընդամենը 450 հազար եվրո էր։

Վերջին շրջանում հայ հարձակվողը հայտնվել էր հեղինակավոր ակումբների ուշադրության կենտրոնում։ Դեռևս անցյալ տարվա մարտին իտալական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Բրիասկո Բալեկյանը կարող է կարիերան շարունակել եվրոպական գրանդ ակումբներից մեկում՝ «Միլանում»։ Խոսվում էր, որ արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել տիտղոսակիր թիմ։«Այո, «Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, բայց չեմ ցանկանում ժամանակից շուտ ինչ-որ բան ասել։ Հիմա կենտրոնացած եմ իմ ակումբի՝ «Ուրականի» վրա, այնուհետև կտեղափոխվեմ Եվրոպա։ Կարծում եմ՝ ակումբը դեմ չի լինի, որ ես ցանկություն ունենամ հեռանալու»,- նշել էր Բալեկյանը։ Վերջինս նշել էր նաև, որ իր գործակալը գտնվում է Միլանում, և հավանականությունը մեծ է, որ գործարքը կկայանա։ Կարճ ժամանակ անց, սակայն, Բալեկյանի տեղափոխության վերաբերյալ խոսակցությունները դադարեցին։ «Միլանը», որն այս մրցաշրջանում դարձավ Իտալիայի փոխչեմպիոն վերջին տարիներին լուրջ արդյունքներ չէր գրանցել։ Անցյալ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում սակայն զգալիորեն ուժեղացրեց կազմը այլ բարձրակարգ ֆուտբոլիստներով։ Այսօր «Միլանում» է նաև լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Իտալական մամուլը գրում էր, որ Իբրահիմովիչը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ։ Նույն աղբյուրի համաձայն էլ՝ իտալական ակումբի ղեկավարությունը որպես Իբրահիմովիչի փոխարինող դիտարկում էր հենց Բալեկյանի թեկնածությունը։ Հայ հարձակվողը վաղուց արդեն ամրապնդվել էր «Ուրականի» հիմնական կազմում և ելույթ է ունենում կենտրոնական հարձակվողի դիրքում:

Նշենք, որ «Ուրականը» սովորաբար խաղում է 4-2-3-1 մարտավարությամբ, և հայ հարձակվողի դերը բավական մեծ է։ Հայ հարձակվողը ուշադրության կենտրոնում էր հայտնվել հատկապես այն բանից հետո, երբ նրա մասին խոսել էր 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից լուսահոգի Դիեգո Մարադոնան։ Վերջինս, որը գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբը, անցյալ տարվա փետրվարին «Ուրականի» դեմ Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել Բալեկյանի հասցեին։ «Նա հիանալի խաղացող է։ Բալեկյանը մրցակցի տուգանային հրապարակում նման է գազանի։ Նորբերտոն այսօր փայլուն հանդիպում անցկացրեց և մեծ խնդիրներ ստեղծեց մեզ համար»,- նշել էր Մարադոնան։Արգենտինական ԶԼՄ-ները, անդրադառնալով հայ հարձակվողի հնարավոր տրանսֆերին նշել էին, որ Բալեկյանն ընդգրկվել է այն 100 ֆուտբոլիստների ցուցակում, որտեղից «Միլանը» պետք է ընտրի ուժեղագույններին։ Ըստ արգենտինական ԶԼՄ-ների՝ դա ապացույցն է Բալեկյանի մեծ պոտենցիալ ունեցող հարձակվող լինելու։ Այս տարվա հունվարին արգենտինական մամուլում տեղեկություն էր տարածվել նաև, որ Բալեկյանի ծառայությունով հետաքրքրված է արգենտինական ևս մեկ գրանդ «Ռիվեր Փլեյթը»։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բալեկյանն անցկացրել է 8 հանդիպում։

Առաջին անգամ նա Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել 2018 թվականի մարտին և մասնակցել Էստոնիայի ու Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին։ Բալեկյանին հրավիրել էր մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։ Բալեկյանին Հայաստանի հավաքական էր հրավիրել նաև մեկ այլ գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Խոակին Կապառոսի գլխավորությամբ Բալեկյանը մեր հավաքականի վերջին հաղթական հանդիպումներին խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և լավ տպավորություն թողեց։

Այսօր կարող ենք փաստել, որ մեր գլխավոր թիմն ի դեմս Բալեկյանի ունի բարձրակարգ կենտրոնական հարձակվող, որը բարելավելով խաղային որակները հայտնվել է գրանդ ակումբում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում